Շինարարական ձայնագիտություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Շինարարական ձայնագիտություն, գիտության բնագավառ, որը ճարտարապետա-հատակագծային և շինարարա-ձայնագիտական մեթոդներով ուսումնասիրում է շինությունները, շենքերը և բնակավայրերի տարածքները աղմուկից պաշտպանելու հարցեր։ Շինարարական ձայնագիտությունը դիտվում է ինչպես կիրառական ձայնագիտության բնագավառ, այնպես էլ շինարարական ֆիզիկայի բաժին։ Ճարտարապետահատակագծային մեթոդներն են․ շենքերի և շինությունների տարածական-հատակագծային ռացիոնալ (աղմուկից պաշտպանելու իմաստով) լուծումը, պաշտպանության ենթակա օբյեկտներից աղմուկի աղբյուրների հեռացումը, միկրոշրջանների թաղամասերի, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների տարածքների օպտիմալ հատակագծումը։ Շինարարա-ձայնագիտական մեթոդները ներառում են աղմուկի մակարդակի արդյունավետ իջեցումն ապահովող կոնստրուկցիաների և սարքավորումների կիրառումը։ Այս մեթոդները սերտորեն կապված են տեխնոլոգիական, սանիտարա-տեխնիկական և ինժեներական սարքավորումների, տրանսպորտի միջոցների, մեքենայացված գործիքների ու կենցաղային սարքերի աղմուկի նվազեցման պրոբլեմների հետ։ Շինարարական ձայնագիտության խնդիրներից են նաև ձայնամեկուսիչ նյութերի հետազոտումն ու մշակումը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/ff/Symphony_Hall_Birmingham_from_Grand_Tier.jpg/220px-Symphony_Hall_Birmingham_from_Grand_Tier.jpg)
Հայաստանում շինարարական ձայնագիտության ուղղությամբ աշխատանքներ են կատարվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքացիական և արդյունաբերական շենքերի ամբիոնին կից ձայնագիտության, ինչպես նաև՝ ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստիտուտի հանրապետական ձայնագիտական կենտրոնի շինարարական և ճարտարապետական ձայնագիտության լաբորատորիաներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 500)։ ![]() |