Շիկապոչ սոխակ (լատին․՝ Cercotrichas galactotes), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Շիկապոչ սոխակ
Շիկապոչ սոխակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Կեռնեխներ
Ցեղ Շիկապոչ սոխակ
Տեսակ Շիկապոչ սոխակ
Լատիներեն անվանում
Cercotrichas galactotes (Temminck, 1820)
Հոմանիշներ
  • Erythropygia galactotes
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրման արեալ

     Ձմեռման արեալ      Կլոր տարին


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 559130
NCBI 869901

Cuculus canorus canorus + Cercotrichas galactotes

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 22-27 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ։ Բարեկազմ է, ամուր կտուցով, պոչը՝ երկար, ծայրը՝ սև ու սպիտակ պտերով։ Մարմինը վերևից մոխրադարչնագույն է, գոտկատեղը, պոչը՝ շիկակարմիր, հոնքերը՝ սպիտակ, ակնաշերտը՝ մուգ։ Շարժվում է թռչկոտելով կամ քայլելով։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է անմշակ այգիներում, աղբանոցներում, գերեզմանոցներում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։

Բնադրում խմբագրել

Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից։ Բնադրում է բանջարանոցներում, խաղողի վազի տակ, աղբանոցներում։ Դնում է 21 մմ տրամագծով, վարդագույն երանգով՝ պտավոր 4-6 ձու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկապոչ սոխակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկապոչ սոխակ» հոդվածին։