Շիբոտնի աստղադիտարան
Շիբոտնի աստղադիտարան, աստղադիտական կայան Նորվեգիայի Շիբոտն բնակավայրում։ Պատկանում Թրոմսյոյի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետին։ Այն հանդիսանում է աշխարհի ամենահյուսիսային աստղադիտարանը, որը ընդգրկված է Փոքր մոլորակների կենտրոնի կազմում։ Տեղակայված է Բևեռային շրջանից վեր։ Աստղադիտարանի միջոցով հնարավոր է հետևել աստղային երկնքին միայն հոկտեմբերի 1-ից ապրիլի 1-ը։ Բայց նույնիսկ այդ ժամանակաշրջանում աստղադիտումներին երբեմն խոչընդոտում է Բևեռափայլը։ Տարեկան հավաքվում է լուսաչափական որակի 15-20 օր։ Աստղադիտարանի գլխավոր աստղադիտակը 0.5 մետրանոց Րիչի-Կրետեն է, որը հիմնականում կիրառվում է ուսումնական նպատակներով ու սարքավորման թեստավորման համար։ Տվյալ աստղադիտակի վրա կիրառվում են այնպիսի սարքեր, ինչպիսիք են լուսաանկյունային չափիչներ, CCD-ներ և լուսաչափիչներ[1]։
Շիբոտնի աստղադիտարան նորվ.՝ Skibotn Astrophysical Observatory | |
---|---|
Տեսակ | աստղադիտարան |
Սեփականատեր | Թրյոմսեի համալսարան |
Աստղադիտարանի կոդ | 093 |
Երկիր | Նորվեգիա |
Տարածքաշրջան | Նյուր-Նորգե |
Վայր | Շիբոտն |
ԲԾՄ | 160 |
Եղանակ | տարեկան 80 պարզ գիշեր, 20 լուսաչափական |
Կայք | phys.uit.no/skibotn/astro.html |
Աստղադիտարանի աշխատանքային հիմնական ուղղություններն են
- իրար փոխազդող երկվորյակ աստղերի (W UMa) ուսումնասիրությունը,
- բռնկվող աստղերի ուսումնասիրությունը։
Շիբոտնի աստղադիտարանում նաև տեղակայված է գեոմագնիսական աստղադիտարան, որը հետևում է Հյուսիսային Նորվեգիայում հայտնվող ավրալ գոտուն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Skibotn Observatory. (անգլերեն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Աստղադիտարանի կայքը: Արխիվացված 2007-06-12 Wayback Machine (նորվեգերեն)