Շեքսբիր, Համլետ

կամ «Շեքսպիր

«Շեքսբիր, Համլետ» կամ «Շեքսպիր. Համլետ, թարգմ. Գարեգին Հ. Բաբազյան», Հովհաննես Թումանյանի հոդվածներից մեկը, որն առաջին անգամ տպագրվել է 1900 թվականի մարտի 12-ին[1]։

Շեքսբիր, Համլետ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1900 թվական
ՎիքիդարանՇեքսբիր, Համլետ

Պատմություն խմբագրել

«Շեքսբիր, Համլետ» հոդվածը տպագրվել է 1900 թվականի մարտի 12-ին «Տարազ» շաբաթաթերթի № 9-ի 129-131-րդ էջերում՝ «Մատենախոսություն» բաժնում։ Ապա հոդվածը տպագրվել է Երևանում 1935 թվականին տպագրված, Նվարդ Թումանյանի կազմած և խմբագրած «Թումանյանը քննադատ» գրքի 81-87-րդ էջերում։ Այնուհետև հրատարակվել է Հովհաննես Թումանյանի «Երկերի ժողովածու վեց հատորով» (1940-1959 թվականներ) շարքի 4-րդ հատորի 69-75-րդ էջերում։

Թումանյանի «Երկերի ժողովածու»-ի 6-րդ հատորում արտատպվել է «Տարազ» շաբաթաթերթից։

Սևագիր-ինքնագիրը պահվում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Թիֆլիս, № 189։ Թումանյանի թանգարանում պահվում է թարգմանական գրքի Թումանյանի սեփական օրինակը, որից երևում է, թե բանաստեղծը մանրամասն համեմատել է Մասեհյանի և Բաբազյանի թարգմանությունները և սեփական օրինակի լուսանցքներում տեղ-տեղ գրել Բաբազյանի օգտագործած բառերի ու դարձվածքների համարժեքները՝ Մասեհյանի թարգմանությունից[1]։

  Թարգմանությունը ապակու տակ դրած մի վարդ է. գրեթե անկարելի է, որ թարգմանիչը տա բնագրի հարազատ բույրն ու հրապույրը։ Սակայն միշտ պահանջելի է, որ նա հավատարիմ մնա գործի մտքին և հասկանալի տա ընթերցողին։ Այս պահանջը մեծանում է մանավանդ, երբ թարգմանվում է այնպիսի մի երկ, որի ամեն մի խոսքն ու նախադասությունը, չափած ու կշռած, ունեն իրանց խոր նշանակությունն ու հաստատ տեղը։
- Հ․ Թումանյան
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջեր 589–590.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Շեքսբիր, Համլետ