Շեր Ամի (ֆր.՝ Cher Ami, թարգմանաբար՝ թանկագին ընկեր), ռազմական փոստային աղավնի, ԱՄՆ-ից Ֆրանսիա է տեղափոխվել ամերիկյան ազդանշանային կորպուսի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարում, Արևմտյան ռազմաճակատում, աղավնին կատարել է բազմաթիվ «թռիչքներ»՝ հասցնելով բազմաթիվ կարևորագույն նամակներ[1][2]։

Շեր Ամի
Թռչնի խրտվիլակը
ՏեսակՓոստային աղավնիներ և առանձնյակ
Սեռարու
Ծնվել էապրիլի 21, 1918(1918-04-21)
ԾննդավայրՄիացյալ Թագավորություն
Սատկել էհունիսի 13, 1919(1919-06-13) (1 տարեկան)
Սատկելու վայրFort Monmouth, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մրցանակներ
Մարտական խաչ 1914-1918
 Cher Ami Վիքիպահեստում

Հայտնի է դարձել Մյոզ-Արգոնյան հարձակման ժամանակ 194 զինվորների փրկությամբ։

Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններ խմբագրել

 
Կորած գումարտակին նվիրված հուշարձան, Ֆրանսիայի Արգոնի անտառում

1918 թվականի հոկտեմբերի 3-ին մայոր Չարլզ Ուայթլիսը և ավելի քան 500 մարդ փոքրիկ առաջխաղացում են ունենում, սակայն հայտնվում են շրջափակման մեջ՝ մնալով առանց սննդի։ Հոկտեմբերի 4-ին նրանք աղավնու միջոցով ճշգրիտ կոորդինատներն են ուղարկում։ Գումարտակը դաշնակիցների կրակի տակ է հայտնվում։ Բազմաթիվ ամերիկացիներ վիրավորվում և սպանվում են հենց առաջին օրը։ Ամերիկյան բանակ է ուղարկվում երկու փոստային աղավնի, սակայն երկուսն էլ սպանվում են։ Մնում էր վերջին աղավնին՝ Շեր Ամին։ Նրա ձախ ոտքին հետևյալ գրությունն է ամրացվում[3]

  Մենք գտնվում ենք ճանապարհի երկարությամբ, բարձրությունը՝ 276,4։ Մեր հրետանին հարվածներ է հասցնում հենց մեզ։ Աստծու սիրուն, դադարեցրեք կրակը։  

Երբ Շեր Ամին օդ է բարձրանում, գերմանացիները սկսում են կրակել նրա ուղղությամբ, սակայն աղավնուն հաջողվում է ներխուժել ամերիկացիների կողմից զբաղեցրած տարածքները։ Աղավնին 25 րոպեի ընթացքում անցնում է 25 մղոն և հասցնում է ուղերձը, չնայած այն հանգամանքին, որ կրծքավանդակից վիրավորվել էր, զրկվել էր աչքերից և ոտքերից[4][5]։

Բժիշկները պայքարել են Շեր Ամիի կյանքի համար, և նա կենդանի է մնացել։ Դաշնակիցներին հաջողվել է ետ մղել գերմանացիներին և միավորվել գումարտակի հետ։ Արդյունքում աղավնու շնորհիվ փրկվել է 194 զինվոր։

Ճանաչում խմբագրել

Աղավնին Վերդենի ճակատամարտի ժամանակ 12 նամակ հասցնելու համար պարգևատրվել է «Մարտական խաչ» ֆրանսիական մեդալով, ինչպես նաև փոստային աղավնու ամերիկյան ընկերության Ոսկե մեդալով։ Թռչունը սատկել է 1919 թվականի հունիսի 13-ին Ֆորտ Մոնմուտում (Նյու Ջերսի)։ Նրա մարմնից խրտվիկալ են պատրաստել, որը պահվում է Սմիթսոնի ինստիտուտում։

2011 թվականին TIME ամսագիրը Շեր Ամին ընդգրկվել է ամենահերոսական կենդանիների տասնյակում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cher Ami—World War I Carrier Pigeon» (անգլերեն). Encyclopedia Smithsonian Seriosly Amazing. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  2. 2,0 2,1 Webley, Kayla (21 марта 2011). «Top 10 Heroic Animals. 4. Cher Ami the Pigeon» (անգլերեն). TIME. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  3. «For heavens sake stop it» (անգլերեն). Letters of Note. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  4. «Cher Ami — The Carrier Pigeon who saved 200 men» (անգլերեն). Home of Heroes. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  5. Webley, Kayla (19 июля 2010). «Top 10 Militant Animals. Pigeons» (անգլերեն). TIME. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Շեր Ամին Սմիթսոնի ինստիտուտումի պաշտոնական կայքում։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեր Ամի» հոդվածին։