Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շեն (այլ կիրառումներ)

Շեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Տատիկի գավառակում, Բիթլիս քաղաքից 35-37 կմ արևմուտք՝ բարձրավանդակի վրա։

Գյուղ
Շեն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՏատիկի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունշենեցի
Ժամային գոտիUTC+3

Գյուղը մեծ համբավ էր վայելում իր պտղատու այգիների և բրնձի արտերի շնորհիվ։

Բնակչություն խմբագրել

1880-ական թվականներին ուներ 11 տուն բնակիչ, որից 8-ը հայկական էր[1]։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղն ուներ 5 եկեղեցիներ, որոնցից XIX դարի վերջին կանգուն էին երեք քարաշեն եկեղեցիներ` Ս. Սարգիս, Ս. Գևորգ, Ս. Կույս Մարիամ անուններով։ Գյուղի արևելյան կողմում` բլրակի վրա գտնվում էր Ս. Փրկիչ ավերակ վանքը, իսկ հարավարևելյան կողմում գտնված ավերակները ըստ ծերունիների հավաստմամբ եղել է Շենի ավագ եկեղեցին՝ Ս. Հարությունը[1]։

Շենից հարավ-արևելք՝ ապառաժոտ ժայռի վրա, գտնվում է հին բերդի ավերակները, որոնք տեղաբնակներն անվանում էին Կալաե Ղամանի[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 108

Աղբյուրներ խմբագրել