Շեննոն Լուսիդ

տիեզերագնաց

Շեննոն Մատիլդա Ուեելս Լուսիդ, (անգլ.՝ Shannon Matilda Wells Lucid, հունվարի 14, 1943(1943-01-14)[1], Շանհայ, Վան Ցզինվեյի մարիոնետային կառավարություն), ամերիկացի կին տիեզերագնաց և կենսաքիմիկոս, կատարել է 5 տիեզերական թռիչք, «Միր» ուղեծրային կայանում մնացել է 188 օր, 4 ժամ և սահմանել կանանց տիեզերագնացների ռեկորդ (1996-ի մարտից-սեպտեմբեր)[4][5]։ Այդ թռիչքի համար նա պարգևատրվել է Կոնգրեսի Տիեզերական պատվո շքանշանով (տիեզերագնացների ամենաբարձր պարգև)։ Շեննոնը միակ կին տիեզերագնացն է, որն արժանացել է այդ մրցանակին։ Նրան են պատկանում նաև 3 անընդմեջ համաշխարհային ռեկորդ՝ առաջին կին տիեզերագնացը, որը կատարել է 3-րդ, 4-րդ և 5-րդ տիեզերական թռիչքներ[6]։

Շեննոն Լուսիդ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1943(1943-01-14)[1] (77 տարեկան)
ԾննդավայրՇանհայ, Վան Ցզինվեյի մարիոնետային կառավարություն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՕկլահոմայի համալսարան
Մասնագիտությունտիեզերագնաց, քիմիկոս և կենսաքիմիկոս
ԱշխատավայրՆԱՍԱ
Պարգևներ և
մրցանակներ
Կոնգրեսի տիեզերական պատվո մեդալ Կանանց փառքի ազգային սրահ[2] Մեդալ տիեզերքի հետազոտության բնագավառում ունեցած վաստակի համար Oklahoma Women's Hall of Fame? ԱՄՆ տիեզերագնացների փառքի սրահ Բարեկամության շքանշան և «Ակնառու ծառայության համար» մեդալ[3]
Shannon Lucid Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Շեննոնը ծնվել է Շանհայում, ամերիկացի բապտիստ միսիոների ընտանիքում։ Նրա ծնողները (Օսկար և Միրտլ) ծնունդով Օկլահոմա նահանգի Բեթանի քաղաքից են։ Մանուկ հասակում Շեննոնը ծնողների հետ ներկալվել է ճապոնական ճամբար։ Նա կենսաքիմիկոսի իր մասնագիտությունը 1973 թվականին ստացել է Օկլահոմայի համալսարանում։

1968 թվականին ամուսնացել է Մայքլ Ֆ․ Լուսիդի (Ինդիանապոլիս) հետ[7], ունեն երկու դուստր, մեկ որդի և 5 թոռ[8]։

Կարիերան ՆԱՍԱ-ումԽմբագրել

 
Շեննոն Լուսիդը ռուսական «Միր» տիեզերական կայանում ստուգում է աճեցրած բույսերը

1978 թվականին ընդգրկվել է ՆԱՍԱ-ի կազմում։ Վեց կին թեկնածուներից այդ ժամանակ միայն ինքն էր մայր։

2002-2003 թվականներին ծառայությունը շարունակել է ՆԱՍԱ-ում՝ որպես գիտական բաժնի ղեկավար: Ավելի ուշ՝ STS-114՝ 2005, STS-116՝ 2006, STS-118 և STS-120՝ 2007, STS-122, STS-124 և STS-126՝ 2008, STS-125 և STS-127՝ 2009 թվականների առաքելություննրի ժամանակ եղել է CAPCOM-ի մասնագետ (capsule communicator, Երկրի վրա պատասխանատու տիեզերագնաց, որն անհրաժշտության դեպքում ուղիղ կապով անհետաձգելի խորհուրդներ է տալիս ուղեծրային թիմին):

2012 թվականին հեռացել է ՆԱՍԱ-ից[9]։

Տիեզերական թռիչքներԽմբագրել

  • 1985 թվականին կատարել է իր առաջին տիեզերական թռիչքը՝ «Դիսքավրի» տիեզերանավով։ Իր հաջորդ թռիչքների ժամանակ (1989, 1991, 1993) նա արդեն մասնագետ էր։
  • 1996 թվականին սահմանել է ռեկորդ՝ կանանց թռիչքների տևողությամբ մնալով «Միր» կայանում 188 օր։ Այդ ընթացքում Շենոնը կատարել է բազմաթիվ ֆիզիկական և բժշկական փորձեր։ Միայն 16 տարի անց նրա ռեկորդը գերազանցել է Սունիտա Ուիլյամս՝ Միջազգային տիեզերական կայանում[10][11][12]։

Տիեզերական առաքելության ժամանակաընթացքԽմբագրել

Առաքելություն Տարեթիվ Թռիչքի տևողություն Բաց տիեզերքում
STS-51G հունիսի 17 - հունիսի 24 1985 169:38:52 0:00:00
STS-34 հոկտեմբերի 18 - հոկտեմբերի 23 1989 119:39:21 0:00:00
STS-43 օգոստոսի 2 - օգոստոսի 11 1991 213:21:25 0:00:00
STS-58 հոկտեմբերի 18 - նոյեմբերի 1 1993 336:12:32 0:00:00
Միր NASA-1 մարտի 22 - սեպտեմբերի 26 1996 4516:00:14 0:00:00
Ընդամենը 5354:52:24 0:00:00
առաքելության խորհրդանիշներ․      

ՊարգևներԽմբագրել

  • Կոնգրեսի Տիեզերական պատվո շքանշան (1996)
  • Անունն ընդգրկվել է Օկլահոմայի կանանց փառքի սրահում (1993)[13]
  • Ռուսաստանի Բարեկամության շքանշան (1996)[14]
  • Մեդալ՝ «Տիեզերքի յուրացման վաստակի համար»[15]

ՓաստԽմբագրել

2005 թվականին կամեո դերով նկարահանվել է «Հեռավոր կապույտ բարձունքներ» ֆիլմում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. https://www.womenofthehall.org/inductee/shannon-w-lucid/
  3. https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
  4. Космические рекорды
  5. Добро пожаловать домой, Шеннон Люсид
  6. Шеннон Лусид
  7. Шеннон Матильда Уэллс Лусид։ Семейное положение
  8. «Шеннон Лусид: «Я должна была лететь раньше Терешковой»»։ www.golos.com.ua (ռուսերեն)։ Վերցված է 2019-03-30 
  9. «Record-Setting Female Astronaut Shannon Lucid Leaving NASA»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին։ Վերցված է 2012-02-06 
  10. При этом рекорд суммарного налёта (223 дня) остался за Лусид. «STS-117 MCC Status Report #16»։ NASA։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-04-ին։ Վերցված է 2009-12-15 
  11. Spacefacts biography of Shannon Lucid
  12. CNN Article: Legendary astronaut still finds herself star-struck
  13. «Oklahoma Women’s Hall of Fame website»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-06-ին։ Վերցված է 2009-06-10 
  14. Указ Президента Российской Федерации от 26 декабря 1996 года № 1774 «О награждении орденом Дружбы Шеннон Люсид»
  15. Указ Президента Российской Федерации от 12 апреля 2011 года № 437 «О награждении медалью „За заслуги в освоении космоса“ иностранных граждан»

Արտաքին հղումներԽմբագրել