Սերգիուս Շելկովնիկով

օպերային երգիչ
(Վերահղված է Շելկովնիկով Սերգիուսից)

Սերգիուս Շելկովնիկով (իսկական անունը՝ Սարգիս Մետաքսյան, 1871, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 8, 1929(1929-11-08), Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), հայ օպերային երգիչ (բարիտոն, դրամատիկական տենոր

Սերգիուս Շելկովնիկով
Ծնվել է1871
Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 8, 1929(1929-11-08)
Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մասնագիտությունօպերային երգիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1871 թվականին Երևանում։ Երաժշտական կրթությունն ստացել է Ելիզավետպոլում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում։

1904 թվականին Վարշավայի օպերային թատրոնում հանդես է եկել Ռուջերո Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերայում, դարձել այդ թատրոնի մեներգիչ, իսկ 1907-1924 թվականներին եղել է թատրոնի տնօրեն։

1927 թվականին դարձել է լեհական «Բագատել» թատրոնի ղեկավար։ Լավագույն դերերգերից են՝ Էսկամիլիո (Ժ. Բիզեի «Կարմեն»), Ժերմոն, Ռիգոլետտո, Ամոնասրո (Ջ. Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա»), կոմս դե Նևերա (Ջ. Մեյերբերի «Հուգենոտներ»), Անջելոտի (Ջ. Պուչչիննիի «Տոսկա») և այլն։

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։

1924 թվականից հանդես է եկել համերգներով. երգացանկում ընդգրկված են եղել նաև հայկական, վրացական, գնչուական և այլ երգեր։

Մահացել է 1929 թվականի նոյեմբերի 8-ին Վարշավայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։