Շելլի Թալ Մերոն (եբրայերեն՝ שלי מירון‎, մայիսի 6, 1979(1979-05-06), Երուսաղեմ, Իսրայել), իսրայելցի քաղաքական գործիչ, ներկայումս Yesh AtidՔնեսեթի անդամ։

Շելլի Մերոն
եբրայերեն՝ שלי מירון
Ծնվել էմայիսի 6, 1979(1979-05-06) (45 տարեկան)
ԾննդավայրԵրուսաղեմ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՔնեսեթի պատգամավոր
ԿուսակցությունYesh Atid?
 Shelly Tal Meron Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մերոնը ծնվել է Երուսաղեմում, մայրը ամերիկացի հրեա էր, հայրը՝ իրաքցի[1]։ Նա վեց տարի ծառայել է Իսրայելի օդային ուժերի տարբեր պաշտոններում, այդ թվում որպես խոսնակ, Bell AH-1 Cobra օդաչուների թռիչքի հրահանգիչ և որպես սպա[2]։ Նա աշխատել է նաև Հարավարևելյան Ասիայի տեխնոլոգիական ընկերությունում[3]։

2018 թվականին քաղաքային ընտրություններում Մերոնը առաջադրվել է Թել Ավիվի քաղաքային խորհրդում` Yesh Atid-ի կողմից, սակայն չի ընտրվել[4][5]։

Այնուհետև Իսրայելի կենտրոնական մասում նա դարձավ Yesh Atid-ի քարոզարշավի ղեկավարը։ 2022 թվականի Քնեսեթի ընտրություններում Մարոնին տրվեց քսանհինգերորդ տեղը Yesh Atid-ի ցուցակում, բայց նա չի ընտրվել, քանի որ կուսակցությունը քսանչորս մանդատ ստացավ։ Այնուամենայնիվ, նա մտել է Քնեսեթ 2023 թվականի փետրվարի 1-ին՝ Յոել Ռազվոզովի[2][6] հրաժարականից հետո։

Անձնական կյանք

խմբագրել

Մերոնը բակալավրի կոչում ունի քաղաքագիտությունից՝ Թել Ավիվի համալսարանից[7]։ Ամուսնացած է, ունի երկու երեխա[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Knesset Member Shelly Tal Meron». Knesset. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 Yarhi, Amiel (2023 թ․ հունվարի 23). «מפתיע: בכיר במפלגת יש עתיד החליט להתפטר - זאת המחליפה שלו». כיפה (եբրայերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  3. «אחרי הפרישה: זו הח"כית החדשה במפלגת יש עתיד». Srugim (եբրայերեն). 2023 թ․ հունվարի 24. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.
  4. German, Atara (2022 թ․ հոկտեմբերի 31). «אילוז, נאור ושוסטר: אלו הח"כים המתנדנדים שייכנסו בקולות שלכם». Makor Rishon (եբրայերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  5. «יש עתיד בתל אביב יפו - הקול שלכם במועצה». Yediot Tel Aviv (եբրայերեն). Scribd. 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  6. Rubin, Bentzi (2023 թ․ փետրվարի 1). «נציגת ת"א: הח"כית החדשה של 'יש עתיד' הושבעה». Srugim (եբրայերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 1-ին.
  7. «שלי טל מירון - כל הפרטים אודות חברת הכנסת שלי טל מירון מנבחרת יש עתיד». יש עתיד (եբրայերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին.