Ալեքսանդր Շեին (ռուս.՝ Алекса́ндр Петро́вич Ше́ин, մարտի 19, 1952(1952-03-19), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական դիվանագետ։

Ալեքսանդր Շեին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 19, 1952(1952-03-19) (72 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

1974 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, 1988-ին՝ ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիան։ Պատմական գիտությունների թեկնածու։

  • 1993-1994 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի խորհրդական։
  • 1994-1997 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի պետ։
  • 1997-1999 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1999 թվականի օգոստոսի 9-ից 2002 թվականի մարտի 29-ը՝ Իրաքում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2002 թվականի մարտի 29-ից 2006 թվականի հունվարի 16-ը՝ Հորդանանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
  • 2006-2011 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2011 թվականի հունվարի 14-ից 2015 թվականի հուլիսի 10-ը՝ Թունիսում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][6]։

2015 թվականի հուլիսի 10-ից 2018 թվականի ապրիլի 5-ը՝ Իսրայելում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[7]։

Պարգևներ խմբագրել

  • Բարեկամության Շքանշան (2014 թվականի հոկտեմբերի 13)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[8]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի հուլիսի 27)[9]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի հունվարի 23)[10]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի փետրվարի 10)[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 09.08.1999 № 1025 «О назначении Шеина А.П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Ирак»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 29.03.2002 № 298 «О Шеине А.П.»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 29.03.2002 № 299 «О назначении Шеина А.П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Иорданском Хашимитском Королевстве»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  4. «Указ Президента Российской Федерации от 16.01.2006 № 28 «О Шеине А.П.»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  5. «Указ Президента Российской Федерации от 14.01.2011 № 43 «О назначении Шеина А.П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Тунисской Республике»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  6. Указ Президента Российской Федерации от 10.07.2015 № 352 «О Шеине А.П.»
  7. Указ Президента Российской Федерации от 10.07.2015 № 355 «О назначении Шеина А.П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Государстве Израиль»
  8. Указ Президента Российской Федерации от 13 октября 2014 года № 661 «О награждении государственными наградами Российской Федерации»
  9. Указ Президента Российской Федерации от 27.07.1998 г. № 892 "О присвоении дипломатических рангов"
  10. Указ Президента Российской Федерации от 23.01.2004 г. № 94 "О присвоении дипломатических рангов"
  11. Указ Президента Российской Федерации от 10.02.2012 г. № 158 "О присвоении Шеину А.П. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"

Արտաքին հղումներ խմբագրել