Շաքարի թանգարան
Շաքարի թանգարան, թանգարան Բեռլինում, Գերմանիա[1]։ Նվիրված է շաքարի պատրաստման և արտադրության տեխնոլոգիայի պատմությանը։ Բացվել է 1904 թվականի մայիսի 8-ին՝ Շաքարի արդյունաբերության ինստիտուտի հետ միասին[2]։ Ներկայումս գերմանական տեխնիկական թանգարանի մաս է կազմում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/31/Zuckermuseum_Berlin.jpg/220px-Zuckermuseum_Berlin.jpg)
Թանգարանի շինարարությունն իրականացվել է 1901-1903 թվականներին Անտոն Ադամսի ղեկավարությամբ։ Թանգարանի մուտքն անցնում է ասիմետրիկ տեղակայված, չորս հարկանի աշտարակի պորտալի միջոցով, որի բարձրությունը 33 մետր է։ Աշտարակի գագաթին արևային ժամացույց կա։ Շենքի ներսում հիմնական սանդուղքը զարդարված է մարմարով։ Գործում է բեռնատար վերելակ։ Ցուցահանդեսային էքսպոզիցիաների տարածքը մոտ 450 քառակուսի մետր է։
Մշտական ցուցադրություններ
խմբագրել- Շաքարեղեգ՝ անցկացվում է ծանոթություն շաքարեղեգի ծագման և արտադրության հետ։
- Ստրկություն՝ ցուցադրվում է, թե ինչպես են ստրուկները շաքար արտադրել Եվրոպայի բնակիչների համար։
- Շաքարի արտադրություն՝ ծանոթություն շաքարի ճակնդեղի հետ։
- Առանց շաքարի ալկոհոլ չկա՝ այցելուները տեղեկանում են, որ շաքարավազը ալկոհոլի արտադրության ամենակարևոր բաղադրիչն է։
- Գաղութացման դարաշրջանի շաքար՝ ցուցադրվում են նկարներ, որոնք ներկայացնում են գաղութացված տարածքներում շաքարի արտադրությունը։
- Շաքարի ճակնդեղ Պրուսիայում՝ պատմում է այն մասին, թե ինչպես է շաքարը պերճանքի ապրանքից վերածվել հանրության համար մատչելի ապրանքի Պրուսիայում։
- Աշխարհն առանց շաքարի՝ ցույց է տալիս նկարներ «Աշխարհն առանց շաքարի. ի՞նչ է լինելու» թեմայի շուրջ։
Պատկերասրահ
խմբագրել-
Ձագար և անոթ շաքարի բյուրեղացման համար, Կիպրոս (XV դար)
-
Կնիք, որը ցույց է տալիս մրգերի պահածոյացումը շաքարի միջոցով (XVII դար)
-
Շաքարավազը բոյկոտող Գեորգ III թագավորի ծաղրանկարը
-
Շաքարեղեգնի աղաց Բոլիվիայից
-
Շաքարավազը որպես շքեղ իր ցուցադրվում էր թանկարժեք ամանի մեջ
-
Շաքարի գործարան Բրազիլիայում (XIX դարի երկրորդ կես)
-
Լաբորատորիա շաքարի գործարանում (1900 թվական)
-
Շաքարից պատրաստված Բրանդենբուրգի դարպասը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The Sugar Museum». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.
- ↑ The Berlin Sugar Museum
Արտաքին հղումներ
խմբագրել- Сайт музея (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաքարի թանգարան» հոդվածին։ |