Շարուրդաշտ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի 22-րդ գավառը։

ՊատմությունԽմբագրել

Շարուրը մինչև 5-րդ դարը եղել է Հայոց արքունի կալված-գավառը։ Արաբական տիրապետությունից ազատագրելուց հետո հայոց Սմբատ Ա Բագրատունի թագավորը Շարուրն ընծայել է Սյունյաց իշխաններին։

ՄիջնադարԽմբագրել

Թաթար-մոնղոլական, իսկ այնուհետև թուրքմենական ցեղերի ասպատակումներից հետո Շարուրը որպես Նախիջևանի խանության գավառ, պարսկական տիրապետության ժամանակ գտնվել է նրա իշխանության ներքո։

Ռուսաստանի կազմումԽմբագրել

1828 թվականին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Շարուրը Նախիջևանի մյուս գավառների հետ մտել է Ռուսաստանի կողմից կազմված Հայկական մարզի, ապա՝ 1849 թվականին Երևանի նահանգի մեջ, իսկ 1875 թվականին Վայոց ձորի հետ միասին կազմել է Շարուր-Դարալագյազի գավառը, որը փաստորեն պահպանվեց մինչև 1918 թվականը։

ԽՍՀՄ կազմումԽմբագրել

Նախիջևանի խորհրդայնացումից և 1924 թվականին այն որպես ինքնավար հանրապետություն կազմավորվելուց հետո՝ մինչև 1930 թվականը, պատմական գավառի տարածքը 1316 կմ² մակերեսով կոչվել է Շարուրի շրջան, 1930-1966 թվականներին Նորաշենի շրջան, իսկ 1966 թվականին այն վերանվանվել է Իլյիչի շրջան։

Ադրբեջանի կազմումԽմբագրել

1991 թվականի փետրվարի 28-ին Իլյիչի շրջանը վերանվանվել է Շարուրի շրջանի և կազմել Ադրբեջանական Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մասը։

ԳրականությունԽմբագրել