Շարգի Ռուս

ադրբեջանցի թերթ

Շարգի Ռուս (ադրբ.՝ Şərqi-Rus, ռուս.՝ Шарги́-Рус / Русский Восток, թարգ.՝ «Ռուսական արևելք»), Անդրկովկասի թաթարերենով (հետագայում՝ ադրբեջաներենով) առաջին պարբերական թերթը։

Պատմություն խմբագրել

1902 թվականին Մամեդ-աղա Շահթախտինսկին արտասահմանից Ռուսական կայսրություն վերադառնալուց հետո սկսում է մտածել նոր թերթի ստեղծման վրա։ Նա վաճառում հորից ժառանգած սեփականությունը իր ծննդավայրում՝ Շահթախտ գյուղում, տեղափոխվում է Թիֆլիս (Տփղիս) և տպարան է բացում։ Իշխանություններին նոր թերթի բացման հայտ է ներկայացնում։ 1903 թվականի սկզբում իշխանությունները դրական պատասխան են տալիս այդ հայտին և «Շարգի Ռուս» անվանված թերթի առաջին հատորը լույս է տեսնում 1903 թվականի մարտի 30-ին։ Սկզբում լույս էր տեսնում շաբաթը երեք անգամ։ Գոյություն է ունեցել մինչև 1905 թվականի հունվարը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել