Շարասան
Շարասան (իսկական ազգանունն ու անունը՝ Թյությունջյան Սարգիս Մկրտչի) (1880, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 11, 1949, Կահիրե, Եգիպտոս), հայ դեղագործ, թատրոնի պատմաբան։
Շարասան | |
---|---|
Ծնվել է | 1880 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1949 |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Կրթություն | Պերպերյան վարժարան |
Մասնագիտություն | դեղագործ և պատմաբան |
Սովորել է Պերպերյան վարժարանում։ Հիմնականում զբաղվել է դեղագործությամբ։ Վաղ հասակից հետաքրքրվել է հայ թատրոնով և նրա գործիչներով, հավաքել 1867-1888 թվականների պոլսահայ թատրոնի 150-ից ավելի ազդագրեր, ինչպես և լուսանկարներ, ուսումնասիրել պարբերական մամուլում ցրված նյութերը, տվյալներ՝ ժամանակակից թատերական գործիչների մասին։ 1898 թվականից սկսել է գրել «Թրքահայ բեմը և իր գործիչները» աշխատությունը, որը 1907 թվականին արժանացել է Իզմիրյան մրցանակի, իսկ 1914 թվականին առանձին գրքով լույս տեսել Կ. Պոլսում։ Ենթադրվում է, որ Շարասան ձեռագիր աշխատություն է թողել Պ. Ադամյանի մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 463)։ |