Շատ կարևոր անձնավորություն
«Շատ կարևոր անձնավորություն» (ռուս.՝ «Очень важная персона»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ-կատակերգություն[1]։ Դերասան և ռեժիսոր Եվգենի Գերասիմովի երկրորդ բեմադրությունը։
Շատ կարևոր անձնավորություն ռուս.՝ Очень важная персона | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1984 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Գերասիմով |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Բոդրով |
Դերակատարներ | Յուրի Նազարով և Նինա Ռուսլանովա |
Երաժշտություն | Գենադի Գլադկով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 70 րոպե |
Սյուժե
խմբագրելԳլխավոր հերոս Ռոդիոն Շիշկինը միջին օղակի խորհրդային ղեկավարն է։ Բայց նա նման չէ սովորական ֆիլմերի բյուրոկրատ չինովնիկներին։ Նրա կերպարը կարծես վերցված է Վասիլի Շուկշինի «հրաշագործ» հերոսներից։ Ռոդիոնը համառորեն հրաժարվում է իր պաշտոնի համար նախատեսված մեքենայից և շրջկենտրոն է գնում ձիով, հյուրերին ու պատվիրակություններին ընդունում է սեփական տանը և իր հաշվին, ոչ մի դեպքում չի ցանկանում իր լեզուն զսպել շրջանային գործադիր կոմիտեի կարգերի վերաբերյալ խոսելիս («Թեև ես լավ մարդ եմ, բայց վնասակար»,— խոստովանում է նա)։ Բնական է, որ նման պահվածքի շնորհիվ արժանանում է տեղական իշխանության թշնամական վերաբերմունքին։ Բայց ֆիլմի ժանրը կատակերգություն է։ Եվ ահա Շիշկինին նշանակում են նույն շրջանի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում։ Սակայն նա հավատարիմ է մնում իր էությանը, և կրկին ձիով շրջում է իր հողերը, աշխատանքից ազատում չաշխատողներին, կեղծ տվյալներ հանում եզրահանգումներից և անխնա քննադատում մարզային բյուրոկրատներին։ Ղեկավարության համբերությանը հատնում է, և ահա Շիշկինը մեկնում է մարզային կենտրոն՝ ակնկալելով պաշտոնանկություն, սակայն վերադառնում է... նոր նշանակմամբ՝ արդեն մարզային մասշտաբներով։ Շիշկինը տեղափոխվում է նոր ծառայության վայր։
Դերերում
խմբագրել- Յուրի Նազարով – Ռոդիոն Շիշկին
- Նինա Ռուսլանովա – Գալինա
- Միխայիլ Զիմին – Իվան Սերգեևիչ
- Ռաիսա Ռյազանովա – Մաքսիմի մայրը
- Յուրի Գորոբեց – Ռակիտին
- Եվգենի Գերասիմով – նկարիչ
- Վյաչեսլավ Նեվիննի – Նեդուգով
- Յուրի Չեռնով – մեխանիկ կարուսելի վրա
- Ելենա Մետելկինա – Իրինա, երաժշտության ուսուցչուհի
- Բաադուր Ցուլաձե – Գեորգի
- Վլադիմիր Գուսև – Մատվեև
- Տատյանա Բոժոկ – քարտուղարուհի Սվետա
- Նիկոլայ Պարֆյոնով – Պետրյակով
- Իգոր Օխլուպին – Դեմյանով
- Ալեքսանդր Վդովին – Ֆոկին
- Վլադիմիր Պավլենոկ – Վալկա
- Ստանիսլավ Չեկան – Ալեքսեիչ
- Իրինա Մուրզաևա – Մատրյոնա Իվանովնա
- Գենադի Մատվեև – Մատրյոնա Իվանովնայի փեսան
- Արկադի Արկանով – իտալացի հյուր
- Օլեգ Խաբալով – իտալացի մաֆիոզո
- Վադիմ Անդրեև – երիտասարդ տնօրեն
- Վիկտոր Շուլգին – փեսայի հայրը
- Նադեժդա Սամսոնովա – փեսայի մայրը
- Լյուբով Գերմանովա – հարս
- Նիկոլայ Սմիրնով – Վասիլիչ
- Ալեքսանդր Յանվարյով – Ունեստր
- Յուրի Սարանցև – ժողովների մասնակից
- Վլադիմիր Սմիրնով – ժողովների մասնակից
- Արթուր Մուրչենկին – ժողովների մասնակից
- Անատոլի բորիսով
- Ս. Վասյակին
- Ի. Կազիլյունաս
- Սվետլանա Օռլովա
- Մանեֆա Սոբոլևսկայա
- Վ. Սորոկին
- Վալերի Ցարիև
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Եվգենի Գերասիմով
- Ռեժիսորի օգնական՝ Վարվառա Սաֆոնովա
- Սցենարիստ՝ Սերգեյ Բոդրով (ավագ)
- Օպերատոր՝ Վլադիմիր Արխանգելսկի
- Կոմպոզիտոր՝ Գենադի Գլադկով
- հնչյունային օպերատոր՝ Պավել Դրոզդով
- Դիրիժոր՝ Ալեքսանդր Պետուխով
- Նկարիչ՝ Ալֆրեդ Տալանցև[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Շատ կարևոր անձնավորություն» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Շատ կարևոր անձնավորություն» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Աղբյուրներ
խմբագրել- А. Егоров. Лукавые уроки сатиры. // Литературная газета 12.04.1985.