Բացել գլխավոր ցանկը

Արկադի Միխայլովիչ Արկանով (հունիսի 7, 1933(1933-06-07)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 22, 2015(2015-03-22)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս գրող-երգիծաբան, թատերագիր, սցենարիստ, բանաստեղծ, դերասան և հեռուստահաղորդավար[3][4]։

Արկադի Արկանով
Arkady Arkanov.jpg
Ծննդյան անունռուս.՝ Аркадий Михайлович Штейнбок
Ծնվել էհունիսի 7, 1933(1933-06-07)[1]
ԾննդավայրԿիև, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 22, 2015(2015-03-22)[1] (81 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Գրական անունԱրկանով
Մասնագիտությունդրամատուրգ, կատակերգու, գրող, երգիծաբան, սցենարիստ, երգերի հեղինակ, հաղորդավար, բանաստեղծ, դերասան, հեռուստահաղորդավար և երգիծաբան
Լեզուռուսերեն
Ազգությունռուս
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Ժանրերարձակ, պատմվածք, պիես, երգիծանք և բանաստեղծություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ՊարգևներՊատվո շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ և ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
ԱմուսինMaya Kristalinskaya?[2]
Arkady Arkanov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Միխայիլ Իոսիֆովիչ Շտեյնբոկի (1904-1970, ծննդով Բելայա Ցերկով քաղաքից) ընտանիքում, որը որդու ծննդից մեկ տարի անց ձերբակալվել է[5]։ Մինչև հոր ազատ արձակվելը՝ 1938 թվականը, Արկադին ապրում էր մոր՝ Օլգա Սեմյոնովնա Բրանդմանի (1912, Ժիտոմիր - 1987, Բոստոն) հետ Վյազմա քաղաքի տակ։ 1938 թվականին նրա հորն ազատ են արձակում և նրանք ընտանիքով տեղափոխվում են Մոսկվա[6]։ Արկադի Շտեյնբոկն իր մանկությունն անց է կացրել տարհանման մեջ Կրասնոյարսկում, որտեղ նա սկսել է հաճախել միջնակարգ դպրոցի առաջին դասարանը։ Ըստ նրա հիշողությունների՝ կյանքի այդ ժամանակահատվածում իր վրա մեծ ազդեցություն է ունեցել օդաչու Լեոնարդ Կրուզեն։

1943 թվականի ապրիլի 30-ին մոր և կրտսեր եղբոր հետ վերադարձել է Մոսկվա, որտեղ շարունակել է դպրոցը՝ հաճախելով երրորդ դասարան։

Ավարտելով միջնակարդ դպրոցն՝ ընդունվել է Մոսկվայի Իվան Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան։

1957 թվականին ավարտել է համալսարանը։

Գրական ստեղծագործությամբ սկսել է զբաղվել ուսանողական տարիներին։ 1957 թվականին երիտասարդական և ուսանողական համաշխարհային փառատոնի ժամանակ թատերախաղը, որի հեղինակներից մեկը նաև ինքն էր, ստացել է արծաթե շքանշան[7]։

1966 թվականին հրատարակվել է կատակերգական պատմվածքների ժողովածու՝ «Չորսը մի շապիկի ներքո» վերնագրով, որտեղ հրատարակվել են Աչկանովի, Գրիգորի Գորինի, Ֆելիքս Կամովի և Էդուարդ Ուսպենսկու ստեղծագործությունները։

Խմբագրվել է «Երիտասարդություն» թերթում, «Լիտերատուրնայա գազետա» պարբերականում և ուրիշ տեղերում։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1968)։

Որպես երգերի կատարող համագործակցել է բանաստեղծ Անատոլի Պոպերեչնու, երգահան Եվգենի Բեդնենկու և ուրիշների հետ։

Հեռուստահաղորդումների հաղորդավար։

1987 թվականին որպես ժյուրի հանդես է եկել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայի եզրափակիչ խաղում[8]։

2004 թվականից «Մոսկվա-Տրանզիտ-Մոսկվա» հումորի և էստրադայի ամենամյա փառատոնի ժյուրիի անդամ։ Ռուսաստանի հրեական վեհաժողովի ընդհանուր խորհրդի անդամ։

Սիրել է ջազ, ֆուտբոլ (երկրպագել է «Տորպեդո» ֆուտբոլային ակումբին), շախմատ և թղթախաղեր։

Կյանքի վերջին տարիները տառապել է ուռուցքաբանական հիվանդությունից։

2015 թվականի մարտի 14-ին գրողների տանը կազմակերպված երեկույթի ժամանակ, որը նվիրված էր իր ընկերոջ՝ Գրիգորի Գորինի 75 ամյակին, Արկանովը, լինելով այդ երեկույթի հաղորդավարն, իրեն սկսեց վատ զգալ, բայց չնայած ցավին, միջոցառումը մինչև վերջ վարեց։ Շուտով ծանր վիճակում հայտնվեց հիվանդանոցում[9][10]։

Վախճանվել է 2015 թվականի մարտի 22-ին՝ առավոտյան ժամը 7-ին, կենտրոնական կլինիկական հիվանդանոցում[11][12]։

Հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 25-ին Վվեդենսկոյե գերեզմանատանը։

ԾածկանունԽմբագրել

Գրիգորի Գորինն իր հիշողություններում նշել է, որ և՛ ինքը, և՛ Արկադի Արկանովն իրենց ծածկանունները ընտրել են 1963 թվականին Կենտրոնական հեռուստահաղորդման և ռադիոհաղորդման խմբագրի առաջարկով, երբ իրենց համատեղ գրված զավեշտական փոքրիկ երկը ընդունվել է «Բարի լույս» ռադիոհաղորդմանը[13]։

Արկադի Արկանովը հերքել է իր ծածկանվան մասին լուրերը և նշել է, որ ինքը վերցրել է հին հրեական «արկա» բառը, որը նշանակում է «հանելուկ», այդ իսկ պատճառով ծածկանունը նշանակում է «հանելուկային»[14]։ Իր տված հարցազրույցներից մեկում նա նշել է, որ մանուկ հասակում ընկերների շրջապատում հայտնի էր որպես Արկան (Արկադի անվան մեղմիկ տարբերակը), որն արդյունքում դարձել է իր ծածկանունը, իսկ 1964 թվականին պաշտոնական ազգանունը[15]։

ԸնտանիքԽմբագրել

  • Եղբայր- Վալերի Միխայլովիչ Շտեյնբոկ (ծնված 1939 թվականին), բժիշկ-անեսթեզիոլոգ (1980 թվականից Բոստոնում
  • Առաջին կին (1957 թվականի հունիսի 1- 1958 թվականի մարտի 15)- Մայա Կրիստալինսկայա (1932-1985), էստրադային երգչուհի[16]:
  • Երկրորդ կին (1962-1972)- Եվգենիա Մորոզովա (1936-1992):
  • Որդի- Վասիլի Արկադևիչ Արկանով (ծնված 1967 թվականի ապրիլի 14-ին), թարգմանիչ, լրագրող, ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ (1989), 1993 թվականից ապրում էր Նյու Յորքում, ԱՄՆ։ Ավարտել է Կոլումբիական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը[17][18]։ Մի քանի տարի՝ 2001-2006 թվականները, եղել է Նյու Յորքի՝ ՆՏՎ հեռուստաալիքի թղթակիցը։ ՆՏՎ-ից հեռանալուց հետո 2006 թվականին դասավանդել է մի քոլեջում, որը նախատեսված էր շնորհալի երեխաների համար[19]։
  • Որդի- Պիեր (Պյոտր), ծնվել է 1976 թվականին արտամուսնական կապից լրագրողուհի՝ Նատալյա Սմիրնովայից, որը գրում էր թատրոնի ու կինոյի մասին։ Զբաղվում է քաղաքագիտությամբ։ Ապրում է Ֆրանսիայում, որտեղ տեղափոխվել էր մոր հետ երկու տարեկան հասակում։ Ամուսնացած է․ կնոջ անունը Լյուսեն է, դստերը՝ Մադլեն, իսկ տղայինն՝ Ալեքսանդր։ ԽՍՀՄ-ից հեռանալուց հետո հոր հետ անընդհատ կապ էր պահպանում, լավ հարաբերություններ էին ձևավորվել։
  • Երրորդ կին (1992-2011) - Նատալյա Ալեքսեևնա Վիսոցկայա, հեռուստաստուդիայի երաժշտական ղեկավար Օստանկինոյում, նախկինում ամուսնացած էր երգահան Թեոդոր Եֆիմովի հետ։ Մահացել է սրտի կաթվածից[20]։
  • Փաստացի կին (մինչև Արկանովի կյանքի վերջ), Օքսանա Վասիլևնա Սոկոլիկ (ծնվել է 1969 թվականի օգոստոսի 9-ին), ծննդով Յալթայից, Վասիլի Սոկոլիկի անվան արվեստի զարգացման բարեգործական հիմնադրամի նախագահ, երաժիշտ Վասիլի Իոսիֆովիչ Սոկոլիկի (1936-2008) կինը, երեխաներ ունի առաջին ամուսնությունից[20][21][22][23][24][25]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. https://7days.ru/caravan/2011/1/arkadiy-arkanov-kristalinskuyu-uvidel-i-zapal/5.htm
  3. «200 OK»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 2011-09-28 
  4. «Биография Аркадия Арканова (Штейнбок)» (ռուսերեն)։ РИА Новости։ 2013-06-07։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-10-ին 
  5. Аркадий Арканов: «Я типичный городской житель»
  6. Киевский календарь
  7. Интервью с А. М. Аркановым
  8. «Структура Российского еврейского конгресса»։ Российский еврейский конгресс։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-06-ին։ Վերցված է 2015-3-31 
  9. Врачи сразу же отвезли Арканова в больницу, его состояние оценивается как тяжелое.
  10. Аркадий Арканов госпитализирован в Москве.
  11. Аркадий Арканов скончался в Центральной клинической больнице
  12. «В московской больнице скончался Аркадий Арканов»։ LifeNews։ 2015-03-22։ Վերցված է 2015-03-22 
  13. Из интервью Григория Горина
  14. ««Исход евреев не всегда летальный…»»։ Грани։ 2015-01-27։ Վերցված է 2015-03-22 
  15. Аркадий Арканов: «Сегодня сатира сводится к анекдоту и пародии»
  16. Интервью в коллекции «Караван историй»: Развод оформлен в 1962 году.
  17. «Американский сын Арканова считает себя россиянином. А для отца идеалом остается Америка»։ Российская газета։ 2005-12-09 
  18. «НТВ-Минус»։ Огонёк։ 2006-08-27 
  19. Василий Арканов. «Мне неуютно в России» // Радио Свобода, 2.10.2015
  20. 20,0 20,1 Рассекречена последняя возлюбленная Аркадия Арканова | KM.RU
  21. Оксана Соколик: к людям надо относиться доброжелательно - Новости Крыма
  22. Фонд им. Соколика, г. Ялта
  23. Крымская любовь Аркадия Арканова | EG.RU
  24. Умер руководитель муниципального духового оркестра «Ялта» Василий Соколик | Новости Крыма
  25. Крымская любовь Аркадия Арканова / «Экспресс газета»