Շավարշ Մաթևոսյան

հայ խորհրդային կենսաբան, պարազիտոլոգ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շավարշ Մաթևոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Շավարշ Մաթևոսի Մաթևոսյան (մարտի 7 (19), 1895[1][2], Երևան, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 16, 1969(1969-04-16)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային կենսաբան, պարազիտոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1947), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954

Շավարշ Մաթևոսյան
Ծնվել էմարտի 7 (19), 1895[1][2]
Երևան, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 16, 1969(1969-04-16)[1][2] (74 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաբան, parasitologist և դասախոս
Հաստատություն(ներ)Համաճարակաբանության, վիրուսաբանություն և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտ[1] և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան (1919)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1940)
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

1919 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մասնակցել է քաղաքացիական կռիվներին և Հայրենական պատերազմին։ 1921 թվականից աշխատել է Երևանի սանիտարա-բակտերիալոգիական ինստիտուտում։

1925-1941 թվականներին եղել է Տրոպիկական ինստիտուտի մանրէաբանության, ապա պարազիտաբանության բաժնի վարիչ։ 1948 թվականից ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր կենսաբանության և պարազիտաբանության ամբիոնը։ 1958-1963 թվականներին՝ բժշկական ինստիտուտի գիտական գծով պրոռեկտորի տեղակալ։ Գիտական աշխատանքները վերաբերում են ամեոբիազի պարազիտաբանության և համաճարակագիտության, մակաբույծ նախակենդանիների, ընդհանուր կենսաբանության հարցերի ուսումնասիրություններին։ Շ. Մաթևոսյանը եղել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության բժշկական գիտական խորհրդի նախագահության անդամ, Հայաստանի համաճարակագետների, մանրէաբանների, ինֆեկցիոնիստների և հիգիենիստների ընկերության անդամ։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շավարշ Մաթևոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 143