Շառլոթ Քարդեն (նոյեմբերի 9, 1994(1994-11-09), Մոնրեալ), փոփ, էլեկտրո, ջազ ժանրերի կանադացի հեղինակ-կատարող Մոնրեալից (Քվեբեկ)[1]։

Շառլոթ Քարդեն
Քարդենը 2017 թ․ հոկտեմբերի 18-ին «Հոլիվուդ Ռուզվելտ» հյուրանոցում (Լոս Անջելես, ԱՄՆ)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCharlotte Cardin
Ի ծնե անունՇառլոթ Քարդեն-Գոյեր
Ծնվել էնոյեմբերի 9, 1994 (29 տարեկան)
Մոնրեալ, Քվեբեկ
Երկիր Կանադա
Ժանրերփոփ, էլեկտրո, ջազ,
ՄասնագիտությունԵրգչուհի-երգահան
Գործիքներվոկալ, դաշնամուր
Գործունեություն2013–այժմ
ԼեյբլCult Nation Records
Կայքcharlottecardin.com
 Charlotte Cardin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քարդենը՝ որպես մոդել, հանդես է եկել 15 տարեկանից[2]։ 2013 թ․ երաժշտական «La Voix» մրցույթի առաջին եթերաշրջանում հասնում է եզրափակիչ[3], նույն տարում՝ ավելի ուշ, հանդես է գալիս «Du vent, des mots» սինգլով Գարուի հետ նրա «Au milieu de ma vie» ալբոմի համար[4]։ 2014 թ․ մարտի 1-ին Ֆրանսիայի «The Voice: la plus belle voix» մրցույթում նա ելույթ է ունենում Գարուի հետ, որ այդ եթերաշրջանում մարզիչ էր[5]։

Քարդենի առաջին սոլո ալբոմը՝ «Big Boy», ձայնագրվել է «Cult Nation Records»-ի կողմից[6]։ Այն ներառում է և՛ անգլերեն, և՛ ֆրանսերեն երգեր։ «Les échardes» երգը հայտնվել է Կանադայի կոմպոզիտորների, հեղինակների և երաժշտական հրատարակիչների ընկերության մրցանակաբաշխության ցանկում՝ ֆրանսերեն բաժնում[7]։ «Big Boy» երգը հայտնվել է CBC Radio 2-ի լսացանկում և մտել թոփ 20-ի շարքը[8]։ 2016 թ․ նոյեմբերին՝ «Tout le monde en parle» հեռուստաշոուի ժամանակ, Քարդենի հետ քննարկվել է նրա մինի-ալբոմը[9]։

2017 թ․ Կանադայի կոմպոզիտորների, հեղինակների և երաժշտական հրատարակիչների ընկերության մրցանակաբաշխությանը անգլերեն անվանակարգում առաջադրվել է «Big Boy», իսկ ֆրանսերենում՝ «Faufile» երգերով՝ մրցանակաբաշխության պատմության մեջ դառնալով առաջինը, որ նույն տարում առաջադրվել է երկու կատեգորիաներում[10]։

2017 թ․ Քարդենը թողարկում է իր երկրորդ ալբոմը՝ «Main Girl»[11], որի նույնանուն սինգլը Radio 2-ի թոփ 20-ում դառնում է համար 1-ը[12]։ 2017-ի դեկտեմբերին բրիտանացի հանրահայտ երաժիշտ Էլթոն Ջոնը նշում է, որ սիրում է «Main Girl» երգը, և այն ներառված է Spotify-ի նրա լսացանկում, որ կոչվում է «Էլթոն Ջոնի սիրելիները», այսինքն այդ պահին նրա երաժշտական ֆավորիտները։

Կանադայի երաժշտական գլխավոր՝ «Ջունո» մրցանակաբաշխություն 2018-ին Քարդենը առաջադրվում է երկու անվանակարգում՝ լավագույն նոր երաժիշտ և լավագույն երգահան, «Main Girl», «Paradise Motion» և «The Kids» երգերի համար[13]։

2018-ին այս անգամ «Main Girl» սինգլով առաջադրվում է Կանադայի կոմպոզիտորների, հեղինակների և երաժշտական հրատարակիչների ընկերության մրցանակաբաշխությանը[14]։

2019-ին Քարդենը և քվեբեկցի երաժիշտ Քրիստոֆ Դյուբին համագործակցում են՝ ստեղծելով Դանիել Բելոնժերի «Fous n'importe où» երգի քավեր տարբերակը[15]։ Նույն թվականին Քարդենը քվեբեկցի ռեփեր Loud-ի՝ «Tout ça pour ça» ալբոմի համար հանդես է գալիս նրա հետ զուգերգով՝ «Sometimes, All the Time»[16]։ Հունիսին մասնակցում է Մոնրեալի միջազգային ջազ փառատոնին[17]։

2020 թ․ սեպտեմբերին Քարդենը թողարկեց «Passive Aggressive» սինգլը[18] իր առաջին ստուդիական լիարժեք ալբոմից, որ կոչվում է «Phoenix» («Փյունիկ»)[19]։ 2021 թ․ թողարկվում է 3 սինգլ ևս, իսկ ապրիլի 23-ին հասանելի է դառնում ամբողջական ալբոմը։ 2022 թ․ նախատեսված է «Phoenix»-ի տուրը, որը կներառի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի մի շարք քաղաքներ։

Անձնական կյանքը խմբագրել

Ներկայումս Քարդենը հարաբերությունների մեջ է կանադացի դերասան և երաժիշտ Ալիոխա Շնեյդերի հետ[20]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Phoenix (2021)

Մինի ալբոմներ խմբագրել

Սինգլեր խմբագրել

  • Big Boy (2015 թ․ փետրվար)
  • Les Échardes (2015 թ․ նոյեմբեր)
  • Faufile (2016 թ․ հունիս)
  • Talk Talk (2016 թ․ հուլիս)
  • Like It Doesn't Hurt (Նեյթ Հասսերի հետ) (2016 թ․ հոկտեմբեր)
  • Dirty Dirty (2016 թ․ հոկտեմբեր)
  • Just Like That (2017 թ․ հունիս)
  • The Kids (2017 թ․ սեպտեմբեր)
  • Paradise Motion (2017 թ․ սեպտեմբեր)
  • Main Girl (Stripped) (2017 թ․ հոկտեմբեր)
  • Go Flex (2018 թ․ մարտ)
  • California (2018 թ․ ապրիլ)
  • Double Shifts (2018 թ․ հոկտեմբեր)
  • Les jupes (2018 թ․ դեկտեմբեր)
  • Drive (2019 թ․ հունվար)
  • Fous n'importe où (CRi-ի հետ) (2019 թ․ հունվար)
  • Passive Aggressive (2020 թ․ սեպտեմբեր)
  • Daddy (2021 թ․ հունվար)
  • Meaningless (2021 թ․ փետրվար)
  • Sad Girl (2021 թ․ ապրիլ)
  • Anyone who loves me (2021 թ․ ապրիլ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "La passion de Charlotte Cardin". Le Journal de Québec, July 16, 2016.
  2. "CANDIDATE À LA VOIX – Charlotte : mannequin". Le Journal de Montréal, March 7, 2013.
  3. "Charlotte Cardin Talks Life After Reality TV and Trusting Her Instincts on New 'Big Boy EP'". Exclaim!, July 22, 2016.
  4. "Garou recrute Charlotte pour son nouvel album". Le Journal de Montréal, October 19, 2013.
  5. "The Voice 3 : Revivez le duo de Garou et Charlotte Cardin, finaliste de The Voice Canada lors des Battles VIDEO" Արխիվացված 2016-10-18 Wayback Machine. Cosmopolitan (France), March 2, 2014.
  6. "Charlotte Cardin: Big Boy EP". Exclaim!, July 13, 2016.
  7. "These are the 10 best Canadian songs of the year according to SOCAN’s Songwriting Prize" Արխիվացված 2016-06-16 Wayback Machine. chartattack.com, June 9, 2016.
  8. "Radio 2 Top 20, Sept. 30: Frank Ocean & Charlotte Cardin debut, Kings of Leon #1". CBC Music, October 4, 2016.
  9. "LE MONDE DE CHARLOTTE". ICI Radio-Canada Télé, November 6, 2016.
  10. Alan Cross, "Music Fans: Cast Your Votes for the 2017 SOCAN Songwriting Prize". A Journal of Musical Things, June 17, 2017.
  11. "Big curtain about to rise for Montreal’s Charlotte Cardin". The Globe and Mail, September 21, 2017.
  12. "Radio 2 Top 20, Sept. 28: Fast Romantics, Elliott Brood debut and Charlotte Cardin is your new #1". Radio 2 Top 20, September 28, 2017.
  13. "Arcade Fire and Daniel Caesar lead 2018 Juno Award nominations". CBC Music, February 6, 2018.
  14. "2018 SOCAN Songwriting Prize Nominees Revealed". Exclaim!, May 24, 2018.
  15. "Charlotte Cardin et CRi reprennent Daniel Bélanger". Voir, January 16, 2019.
  16. "Tout ça pour ça : Loud revient avec un deuxième album à la pop assumée". Ici Radio-Canada, May 10, 2019.
  17. ICI.Radio-Canada.ca, Zone Arts-. «L'envoûtante Charlotte Cardin pour lancer le 40e Festival de jazz de Montréal». Radio-Canada.ca (կանադական ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  18. Calum Slingerland, "Charlotte Cardin Returns with New Song 'Passive Aggressive'". Exclaim!, September 18, 2020.
  19. Calum Slingerland, "Charlotte Cardin Readies Debut Album 'Phoenix'". Exclaim!, February 12, 2021.
  20. Marissa Groguhé, "Naked d’Aliocha: aller ailleurs". La Presse, March 21, 2020.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոթ Քարդեն» հոդվածին։