Շան ձագով հղիության համախտանիշ
Շան ձագով հղիության համախտանիշ (անգլ.՝ Puppy pregnancy syndrome), զառանցական խանգարում, որն առաջանում է զանգվածային հիստերիայի հետևանքով։ Այն տարածված է Հնդկաստանում։ Նրանք, ովքեր տառապում են այս համախտանիշով, կարծում են, որ հղի են շան ձագերով[1]։
Համախտանիշը տարածված է Հնդկաստանի մի քանի նահանգների գյուղերում, ներառյալ Արևմտյան Բենգալիան, Ասսամը, Բիհարը, Ջարքհանդը, Օդիշան և Չհաթիսգարհը։ Դրա մասին հայտնել են տասնյակ հազարավոր մարդիկ[2], և ամենից հաճախ այն հանդիպում է կրթության սահմանափակ հասանելիություն ունեցող շրջաններում[2]։
Խանգարում ունեցողները կարծում են, որ շների կծելուց անմիջապես հետո իրենց որովայնում ձագեր են առաջանում[2], և դա հատկապես հավանական է, եթե շունը հարձակման պահին սեռական գրգռված վիճակում է[1]։ Այս համախտանիշի զոհերը հաչում են, պնդում են, որ ջրի մեջ նայելիս իրենց մեջ շան ձագեր են տեսնում և որովայնի մեջ մռմռոց լսում[1][2][3]։ Ենթադրվում է, որ հիվանդներն, ի վերջո, մահանում են, հատկապես տղամարդիկ, որոնք ձագերին ծնելու են առնանդամի միջոցով[1][3]։
Հիվանդության բուժման համար տեղական հեքիմները հմայություններ են օգտագործում, որոնք իբր լուծարում են շան ձագերին և դրանք դուրս են բերում մարսողական համակարգի միջոցով «առանց հիվանդի իմացության»[1][2]։
Հնդիկ բժիշկները հանրությանը տեղեկացնում են այս վիճակի հանդեպ հավատի վտանգի մասին[3]։ Համախտանիշով տառապողների մեծ մասը դիմում են հոգեբույժի։ Հազվադեպ դեպքերում՝ շան կծելուց հետո մարդիկ ժամանակին կատաղության դեմ դեղամիջոցներ չեն ընդունում, համարելով, որ շան ձագով հղիության համախտանիշ ունեն, և հենվելով հեքիմների օգնության վրա[1][2]։ Հեքիմներն ավելի են խորացնում խնդիրը՝ հիվանդներին տեղեկացնելով, որ իրենց հմայությունները չեն օգնի, եթե նրանք դիմեն սովորական բուժման[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bering, Jesse (2011 թ․ նոյեմբերի 15). «Puppy Pregnancy Syndrome: Men Who Think They Are Pregnant with Dogs». Scientific American. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Rahman, Shaikh Azizur (2012 թ․ դեկտեմբերի 31). «Medicine challenges Indian superstition». Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Achin, Kurt (2012 թ․ մարտի 26). «Bizarre Medical Myth Persists In Rural India». Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
Գրականություն
խմբագրել- Chowdhury, A.N..; Mukherjee, Himadri; Ghosh, Kumar Kanti; Chowdhury, Shyamali (March 2003). «Puppy pregnancy in humans: a culture-bound disorder in rural West Bengal, India». The International Journal of Social Psychiatry. 49 (1): 35–42. doi:10.1177/0020764003049001536. PMID 12793514.