Շան դռնակ, 2007 թվականի նկարված ռուսական մուլտֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Նատալյա Մալգինան՝ Կոնստանտին Սերգիենկոյի «Ցտեսություն, կիրճ» պատմվածքի հիման վրա։

Շան դռնակ
Տեսակնկարված
Ժանրդրամա
ՌեժիսորՆատալյա Մալգինա
ՊրոդյուսերԹենգիզ Սեմյոնով
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԸնկերությունԱնիմոս
Տևողություն13 րոպե
Թվական2007

Սյուժե խմբագրել

Շների ոհմակը ապրում էր քաղաքի ծայրամասում գտնվող կիրճում։ Սրանք առանց տեր մնացած շներ էին։ Ծեր շուն Խրամոյը նրանց պատմում է, որ եթե գտնեն կլոր շան դռնակը, կիրականանա ամենանվիրական ցանկությունը։ Շիկակարմիր Գորդի շունը գտնում է շրջանակը, բայց խմբի առաջնորդը՝ Չյորնին միայն ծիծաղում է նրա վրա։ Գալիս է աշուն։ Գորդին լիզում էր վիրավորված թաթը։ Մի մարդ անցնում էր կողքով և տեսնելով վերքը՝ շանը կանչում է իր հետևից, կերակրում, մշակում և վիրակապում նրա թաթը։ Պարզվում է, որ մարդը նկարիչ է։ Գորդի շունը շատ էր հարգում Յամամոտո կատվին։ Կատուն սիամական էր և արտահայտում էր շատ խելացի մտքեր։ Գորդին դեռ հարգում էր ծեր Խրամոյ շանը, որը միշտ կարող էր ինչ-որ հետաքրքիր բան պատմել։ Խրամոյը բոլորովին թուլացել էր, ողջ ոհմակը գալիս է նրան հրաժեշտ տալու, և ծեր շունը սատկում է։ Շները ոռնում են կիրճում։ Թափքում վանդակով մեքենայով գալիս են որսորդները և բռնում ողջ ոհմակին։ Նկարիչը վազում և պաշտպան է կանգնում շիկակարմրավուն շանը։ Նա ասում է․ «Սա իմ շունն է» և կարմրավունին տանում է տուն։

Ստեղծողներ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Նատալյա Մալգինա
  • Սցենարի հեղինակներ՝ Նատալյա Մալգինան՝ Վադիմ Ժուկի և Սերգեյ Ստեփանովի մասնակցությամբ
  • Բեմադրող-նկարիչ՝ Ելենա Շվեց
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Մարչենկո
  • Ձայնային ռեժիսոր՝ Վիկտոր Բրուս
  • Կերպարների էսքիզներ՝ Նատալյա Դեմիդովա
  • Անիմատորներ՝ Դմիտրի Նովոսելով, Վլադիմիր Զախարով, Եկատերինա Զախարչենկո, Վասիլի Շևչենկո, Նատալյա Դրոժա, Նաստյա Գրիցինա, Ալեքսանդր Մարկելով, Սերգեյ Կիրյակին
  • համակարգչային մշակում՝ Վլադիմիր Ջիոև, Պյոտր Զախարժևսկի, Վլադիմիր Բերեզովոյ
  • Ֆիլմի տնօրեն՝ Վլադիմիր Գասիև
  • Ստուդիայի գեղարվեստական ղեկավար՝ Նատալյա Օրլովա
  • Պրոդյուսեր՝ Թենգիզ Սեմյոնով
  • Ստեղծողները ներկայացվում են մուլտֆիլմի տիտրերում

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Մինսկի IX Միջազգային մանկական և պատանեկան ֆիլմի «Лістападзік-2007» փառատոնում արժանացել է դիպլոմի՝ «Սուր սոցիալական թեմայի տաղանդավոր բացահայտման համար»[1]
  • «Մեծ փառատոն մուլտֆիլմերի» մանկական ծրագրի դիպլոմում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել