Շանվալդը (գերմ.՝ Schaanwald) գյուղական բնակավայր է Լիխտենշտայնում` ընդգրկված Մաուրեն համայնքի սահմաններում։ Բնակչության թիվը մոտ հազար մարդ է։ Փոստային ինդեքսն է` 9493։

Բնակավայր
Շանվալդ
ԵրկիրԼիխտենշտայն Լիխտենշտայն
ՀամայնքMauren?
ԲԾՄ450±1 մետր
Փոստային դասիչ9486
Ավտոմոբիլային կոդFL
Շանվալդ (Լիխտենշթայն)##
Շանվալդ (Լիխտենշթայն)

Գյուղը տեղակայված է երկրի հյուսիս-արևելքում՝ ավստրիական Ֆելդկիրխ քաղաքի մոտակայքում։ Նրա տարածքով է անցնում Ֆելդկիրխը շվեյցարական Բուկս քաղաքին միացնող ճանապարհը, որը շարունակվում է Շան համայնքի տարածքով։ Մոտակա բնակավայրերն են՝ Մաուրեն, Ֆելդկիրխ և Նենդելն[1]։

Բացի ավտոմոբիլային ճանապարհներից, գյուղով անցնում է նաև երկաթուղի, գործում է փոքր կայարան։ Ճանապարհները իրար հետ հատվում են ավտոմոբիլային և երկաթուղային կամուրջների տեսքով։ Հենց գյուղը ճանապարհներից դեպի հարավ արևելք է տեղակայված[1]։

Միջին բացարձակ բարձրությունը կազմում է 450 մ, գյուղի հարավ-արևելքում այն հասնում է 500 մ-ի[1]։

Բնակավայրի տարածքում կան երեք ավտոկայաններ՝ «Schaanwald, Zollamt» (սահմանի մոտ), «Schaanwald, Zuschg» (կայարանի մոտ) и «Schaanwald, Waldstrasse». Ավտոբուսները երթևեկում են ժամը 6-ից մինչև 23-ը, կես ժամը մեկ անգամ[1]։

Գյուղում են գտնվում «SLT Speditions Anstalt» տրանսպորտային ընկերությունը և շարժական քայլող էքսկավատորներ ու կոյուղու հետ աշխատանքների համար տեխնիկա արտադրող «Kaiser AG Fahrzeugwerk» ընկերության գրասենյակը[1]։

Սահմանին տեղակայված է մաքսակետ։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Google Maps-ի տվյալներով

Հղումներ

խմբագրել