Շանհայի թանգարանը (չին.՝ 上海博物館) հին չինական արվեստի թանգարան է և գտնվում է Չինաստանի Շանհայ քաղաքի Ժողովրդական Հրապարակում։ Շանհայի թանգարանում ցուցադրվում է հին չինական արվեստի աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը։ Թանգարանում պահվում են շուրջ հարյուր քսան հազար ցուցանմուշներ[1]:

Շանհայի թանգարան
Shanghai Museum exterior 1.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
ՏեղագրությունՀուանպու
ՀասցեԺողովրդական պողոտա
Հիմնադրված է1952
ՏնօրենՄա Չենգյուան
Կոորդինատներ: 31°13′49.01″ հս․ լ. 121°28′14.02″ ավ. ե. / 31.2302806° հս․. լ. 121.4705611° ավ. ե. / 31.2302806; 121.4705611
Կայքshanghaimuseum.net/en/

ՊատմությունԽմբագրել

Շանհայի թանգարանը հիմնվել է 1952 թ.։ 1992 թ. Շանհայի քաղաքային կառավարությունը Ժողովրդական հրապարակում տեղ է հատկացնում թանգարանի ապագա շենքի համար։ Շենքի կառուցումը տևում է երեք տարի և ավարտվում է 1996 թվականին։ Նոր շենքում թանգարանի բացումը տեղի է ունենում 1996 թ. հոկտեմբերի 12-ին։ 29,5 մետր բարձրությամբ նոր շենքը արդեն ունի 39 200 քառակուսի մետր տարածք Շենքի ճարտարապետությունը՝ կլոր տանիքով և քառակուսի հիմքով, նմանեցված է Դինգի՝ Շանգ դարաշրջանի բրոնզե սպասքի՝ նախատեսված միս մատուցելու համար։ Այս ձևը արտացոլում է չինական փիլիսոփայության այն տեսակետը, ըստ որի Կլոր երկինքը ծածկում է քառակուսի երկիրը։ Հարավային մուտքը հսկում են առյուծների 8 սպիտակ նեֆրիտե քանդակներ[2]:

ՀավաքածունԽմբագրել

 
Թանգարանի շենքը ներսից

Թանգարանի 4 հարկերում ներկայացվում են ընդհանուր առմամբ 21 ճյուղերի ստեղծագործություններ, որոնցից են[3].

Այլ տեղեկություններԽմբագրել

Թանգարանը բաց է ամեն օր ժ. 9.00-17.00։ Մուտքն ազատ է։ Թանգարանն ամեն օր առավելագույնը ընդունում է 5,000 այցելու։ Թանգարանում գործում է հուշանվերների և գրքերի խանութ։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել