Շամիլ Հասանով

ռուս ֆուտբոլիստ

Շամիլ Ասխաբովիչ Գասանով (ռուս.՝ Шамиль Асхабович Гасанов, հուլիսի 30, 1993(1993-07-30)[1], Մախաչկալա, Դաղստանի Հանրապետություն), ռուս ֆուտբոլիստ, ռուսական «Բալթիկա» ակումբի կենտրոնական պաշտպան։

Շամիլ Հասանով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 30, 1993(1993-07-30)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Մախաչկալա, Դաղստանի Հանրապետություն
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Բալթիկա
Համար 4
Պատանեկան կարիերա
2003-2007 Ռուսաստան Юный Динамовец
2007-2008 Ռուսաստան Աշխատանքային ռեզերվներ
2008-2011 Ռուսաստան Воробьёвы горы
2013-2014 Ռուսաստան Անժի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2012 Ռուսաստան Զենիթ (Մոսկվա) սիր.
2012-2013 Ռուսաստան Պոդոլիե 1 (0)
2014-2017 Ռուսաստան Անժի 33 (0)
2014-2015  Ռուսաստան Անժի-2 26 (2)
2017 Նորվեգիա Տրոմսյո 0 (0)
2018-մ.հ. Ռուսաստան Ենիսեյ 12 (0)
2019-մ.հ.  Ռուսաստան Բալթիկա 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 1 ապրիլի, 2018:

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1993 թվականի հուլիսի 30-ին Մախաչկալայում։ Տասը տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Մարզվել է «Юный динамовец» դպրոցում, ապա հրավեր է ստացել ԲԿՄԱ ակումբից, բայց արդյունքում հայտնվել է «Աշխատանքային ռեզերվներում»։ Առաջին պրոֆեսիոնալ թիմը եղել է «Պոդոլիեն»[2]։ 2014-2015 մրցաշրջանում խաղացել է «Անժի-2» ակումբում։ 2014-2015 մրցաշրջանում «Անժիի» երիտասարդական կազմում խաղացել է ՌՖՊԼ երիտասարդական առաջնությունում։

Առաջին խաղը ՌՖՊԼ-ում անցկացրել է 2015 թվականի հոկտեմբերի 18-ին ընդդեմ «Կրասնոդարի»։ «Անժիի» կազմում իր առաջին գոլը խփել է 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ խաղում[3]։ 2017 թվականի հուլիսին խզել է պայմանագիրը «Անժիի» հետ[4]։ 2017 թվականի օգոստոսի կեսերին պայմանագիր է կնքել նորվեգական «Տրոմսյո» ակումբի հետ մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը՝ ևս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ[5]։ Սակայն նոր թիմում այդպես էլ չի կարողացել կատարել իր նորամուտը 2017 թվականի մրցաշրջանում։ Շամիլը շարունակել է ապաքինվել ոտնաթաթի հինգերորդ նախագարշապարային ոսկորի կոտրվածքից հետո և պայմանագրի ժամկետի ավարտից հետո դարձել է ազատ գործակալ[6]։

2018 թվականի հունվարի 31-ին հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը տեղափոխվել է Կրասնոյարսկի «Ենիսեյ» ակումբ։ Պայմանագիրը նախատեսվել է մեկուկես տարվա համար[7]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Махач Чанкалаев (2013 թ․ դեկտեմբերի 22). «Шамиль Гасанов: «Пока все мысли об "Анжи"»». РИА Дагестан. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. Сергей Ташуев: «Зениту» стоит более скрупулезно готовиться к матчам Советский спорт. 28 октября 2016
  4. «Анжи» справился с запретом
  5. Шамиль Гасанов подписал контракт с норвежским «Тромсё»
  6. Российские легионеры. Победный гол Максимова и травма Митрюшкина
  7. Бывший игрок «Анжи» Гасанов перейдет в «Енисей»

Արտաքին հղումներ խմբագրել