Շահեն Կարամանուկյան

հայ քաղաքական և պետական գործիչ:

Շահեն Լևոնի Կարամանուկյան (հուլիսի 25, 1956(1956-07-25), Հալեպ, Սիրիա), հայ քաղաքական և պետական գործիչ։ Պատմական գիտությունների թեկնածու (1979)։

Շահեն Կարամանուկյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1979) և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 25, 1956(1956-07-25) (67 տարեկան)
Ծննդավայր Հալեպ, Սիրիա

Կենսագրություն խմբագրել

Շահեն Կարամանուկյանը ծնվել է 1956 թվականին Հալեպում՝ ծառայողի ընտանիքում։ 1965 թվականին ընտանիքը հայրենդարձել է։ 1979 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը[1]։ Պատմական գիտությունների թեկնածու է։ 1981-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ, այնուհետև՝ գիտաշխատող, 1990-1991 թվականներին՝ ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահի խորհրդական, 1991-1997 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1997-1998 թվականներին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար[2], օպերատիվ հարցերի նախարար[3], 1999-2000 թվականներին կրկին ղեկավարել է ՀՀ կառավարության աշխատակազմը։ 2001 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում[4]։

Նախորդող
-
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար
Շահեն Կարամանուկյան

1994-1998
Հաջորդող
Ալեքսան Հարությունյան
Նախորդող
Գագիկ Շահբազյան
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Շահեն Կարամանուկյան

1997-1998, 1999-2000
Հաջորդող
Անդրանիկ Մանուկյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «КАРАМАНУКЯН Шаген - Биография - БД "Лабиринт"». www.labyrinth.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. «Պատմական ակնարկ - Աշխատակազմի նախկին ղեկավարներ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. «ՆՈՐ ՀԱՆԳՐՎԱՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ».
  4. «Биография Шаген Караманукян». www.peoples.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.