Շախմատային տախտակի ստվերի պատրանք

Շախմատային տախտակի ստվերի պատրանք (որոշ աղբյուրներում` Ադելսոնի ստվերի պատրանք[1]), գույնի ընկալման հետ կապված տեսողական խաբկանք, որ հրապարակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Ադելսոնը 1995 թվականին[2]։ 1-ին համարով նկարում պատկերված է շախմատային տախտակ, որի վրա գլան է դրված և որի ստվերն ընկնում է տախտակի վրա։ Առաջին հայացքից թվում է, թե A և B վանդակները տարբեր գույների են։ Սակայն իրականում սև-սպիտակ վանդակները ուղղակի մոխրագույնի տարբեր երանգներ են։ «Սպիտակ» վանդակները ստվերի տակ փաստացիորեն մոխրագույնի հենց նույն երանգն են, ինչ «սև» վանդակները։

Խաբկանքն աշխատում է շախմատի մյուս տախտակների համատեքստում։ A և B նշանակված տախտակները մոխրագույնի նույն երանգով են ներկված, սակայն շրջապատող տախտակների համատեքստում լիովին տարբեր են երևում։

Ապացույցներ խմբագրել

Այն, որ երկու վանդակներն էլ նույն գույնն ունեն, կարելի է հետևյալ եղանակներով.

  • Բացել պատրանքի նկարը ցանկացած գրաֆիկ խմբագրիչով և օգտագործել «պիպետկա» գործիքը
  • Վանդակները միացնել նույն գույնով` դարձնելով ուղղանկյուն, ինչպես ցույց է տրված 3-րդ նկարում
  • Օգտագործել լուսաչափ
  • Տպել պատկերը գունավոր տպիչով և կտրել այդ վանդակները եզրագծերով։ Այնուհետև համեմատել իրար հետ։

Ինքը Ադելսոնը հետևյալ կերպ է բացատրում այս խաբկանքը.

Տեսողական համակարգը ծառայում է առարկաների գույնի ընկալմանը մեզ շրջապատող աշխարհում։ Այս դեպքում պետք է նկատել վանդակների մոխրագույն երանգը։ Միայն մակերևույթից եկող լույսի քանակի (լուսավորության) որոշումը բավական չէ. ցրված ստվերի պատճառով մակերևույթը ավելի բաց կերևա, քանի որ սպիտակ մակերևույթը ստվերի տակ ավելի քիչ լույս է արտացոլում, քան սև մակերևույթը լրիվ լուսավորության ժամանակ։ Տեսողական համակարգը մի քանի եղանակ է օգտագործում մոխրագույնի երանգն ընկալելու համար ստվերների տեղակայման միջոցով։

Առաջին եղանակը հիմնված է տեղային կոնտրաստի վրա։ Ստվերի տակ, թե` ոչ, միևնույնն է, ավելի մուգ վանդակներով շրջապատված բաց գույնի վանդակը կընկալվի միջինում սովորականից ավելի լուսավոր և հակառակը, ինչպես և տվյալ պատկերում։ Դա բերում է նրան, որ B վանդակն ավելի բաց է երևում։

Երկրորդն այն է, որ ստվերները մասնակիորեն լղոզված ծայրեր ունեն, մինչդեռ ներկված վանդակների սահմանները հստակ են։ Տեսողական համակարգը սովորաբար արհամարհում է լուսավորության մակարդակի աստիճանաբար տեղի ունեցող փոփոխությունները, այդպիսով կարող է որոշել մակերևույթի գույնը` չնայած ստվերին։ Պատկերում ստվերը ստվերի տեսք ունի, քանի որ այն հստակ չէ, իսկ առարկան ինքը, որից ստվեր է ընկնում, տեսանելի է[3]։

 
1 A և B վանդակները միևնույն գույնի են
 
2 Եթե միացնենք A և B կետերը նույն գույնի զուգահեռ գծերով, ապա պարզ կդառնա, որ երկու վանդակներն էլ միևնույն գույնի են
 
3 Վանդակները միացված են նույն գույնի ուղղանկյունով

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Андрияхина, Н. В. Вы это видели?! Обманы зрения и оптические иллюзии. — М.: Эксмо, 2012. — С. 41. — 200 с. — ISBN 978-5-699-27307-2
  2. «Описание иллюзии на персональном сайте профессора Э. Адельсона в МТИ» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. «Почему иллюзия работает?» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել