Շադիյե Սուլթան (օսման.՝ شادیه سلطان, նոյեմբերի 30, 1886(1886-11-30), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 20, 1977(1977-11-20), Ստամբուլ, Թուրքիա), օսմանյան արքայադուստր, Աբդուլ Համիդ II սուլթանի և նրա յոթերորդ կնոջ՝ Էմսալինուր Քադընի դուստրը։

Շադիյե Սուլթան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1886(1886-11-30)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 20, 1977(1977-11-20) (90 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԱմուսինReşat Halis?
Ծնողներհայր՝ Աբդուլ Համիդ Բ, մայր՝ Emsalinur Kadın?

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Շադիյե Սուլթանը ծնվել է 1866 թվականի նոյեմբերի 30-ին Յըլդըզ ամրոցում։ Նրա հայրը եղել է Աբդուլ Համիդ II սուլթանը՝ Աբդուլ Մեջիդ I սուլթանի և Թիրիմյուջգան Քադընի որդին։ Իսկ մայրը եղել է Էմսալինուր Քադընը[1][2][3][4]։ Նա Աբդուլ Համիդ II-ի 9-րդ երեխան է և հինգերորդ դուստրը, իսկ Էմսալինուր Քադընի միակ զավակը[5]։

Շադիյե Սուլթանն իր նախնական կրթությունն ստացել է Յըլդըզ ամրոցի Փոքր գրասենյակի դասասենյակում՝ իր կրտսեր քրոջ Այշե Սուլթանի հետ միասին։ Նրանց ուսուցիչները եղել են մասնավոր ուսուցիչ, գաղտնի քարտուղար Հասիբ Էֆենդին և ծածկագրման հարցերով անձնական քարտուղար Քամիլ Էֆենդին։ Հասիբ Էֆենդին դասավանդել է Ղուրան, արաբերեն և պարսկերեն, մինչդեռ Քամիլ Էֆենդին դասավանդել է թուրքերեն գրել և կարդալ, օսմանյան քերականություն, թվաբանություն, պատմություն և աշխարհագրություն[6]։

Նշանադրություններ խմբագրել

 
Երիտասարդ Շադիյե Սուլթանը։

1909 թվականի մարտի 31-ին Աբդուլ Համիդը նրան նշանադրել է Ալի Նամըք բեյի հետ, որը Քյուչյուք Սայիդ փաշայի որդին էր։ 1909 թվականին Աբդուլ Համիդ II-ի իշխանությունը տապալվելուց հետո, արքայադուստրը հոր հետ միասին արտաքսվել է Սալոնիկ։ Հաջորդ տարի նա վերադարձել է Ստամբուլ։ Այդուհանդերձ, նշանադրությունը չեղարկվեց՝ Աբդուլ Համիդի նկատմամբ Սայիդ փաշայի ունեցած վերաբերմունքի պատճառով։ Էնվեր փաշան ևս խնդրեց նրա ձեռքը, սակայն Շադիյեն հրաժարվեց, որովհետև վերջինս ներգրավված էր եղել Աբդուլ Համիդ II սուլթանի տապալման գործին[7]։ Ավելի ուշ, նա նշանվեց Զյուլյուֆլյու Իսմայիլ փաշայի որդու հետ։ Այդուհանդերձ, կառավարությունը դեմ հանդես եկավ նրանց ամուսնության գաղափարին[8]։

Առաջին ամուսնություն խմբագրել

 
Շադիյե Սուլթանի ամուսինը՝ Ֆահիր Բեյը և նրանց դուստրը՝ Սամիյե Հանըմսուլթանը։
 
Սամիյե Հանըմսուլթանը

Զյուլյուֆլյու Իսմայիլ փաշայի որդու հետ նշանադրության տապալումից հետո՝ Շադիյե Սուլթանը նշանվեց Մուսթաֆա Ֆազըլ Բեյի որդու՝ Ֆահիր Բեյի հետ։ Վերջինս Գալիբ փաշայի թոռն էր, որը երկար տարիներ Աբդուլ Մեջիդի կառավարությունում զբաղեցրել էր նախարարական պաշտոններից մեկը։ Աղբյուրներից մեկում նշվում է, որ Ֆահիրը գրավիչ, պարկեշտ բնավորությամբ և խիստ դաստիարակված տղամարդ էր[8]։ Ամուսնությունը կայացավ 1910 թվականի դեկտեմբերի 2-ին Նիշանթաշը ամրոցում։ Զույգն ուներ մեկ դուստր՝ Սամիյե Հանըմսուլթանը, որը ծնվել է 1918 թվականին[7][9]։ Այդուհանդերձ, Շադիյե Սուլթանը շատ արագ այրիացավ։ Ֆահիր Բեյը մահացավ 1922 թվականի սեպտեմբերի 27-ին[7][9]։

Բարեգործություններ խմբագրել

1912 թվականին «Օտոման Հիլալ-ի Ահմեր ասոցիացիայի» կազմում ստեղծվեց «Հիլալ-ի Ահմեր կանանց կենտրոնը»։ Առաջինը հիմնադրվել էր 1877 թվականին Կոստանդնուպոլսում և հարակից համայնքներում բուժօգնության տրամադրման համար[10]։ 1915 թվականի մայիսին Գալիպլոլիի գործողության ժամանակ, լինելով «Հիլալ-ի Ահմեր կանանց կենտրոնի» անդամ, Շադիյեն Շիշլի զինվորական հոսպիտալում յուրաքանչյուր զինծառայողի նվիրել է երկու տուփ ծխախոտ և որոշ գումար[11]։

Երկրորդ ամուսնություն խմբագրել

 
Շադիյե Սուլթանի երկրորդ ամուսինը՝ Ռեշադ Հալիս Բեյը։

1924 թվականի մարտին կայսերական ընտանիքի աքսորով պայմանավորված՝ Շադիյե Սուլթանը բնակություն հաստատեց Փարիզում, որտեղ 1931 թվականի հոկտեմբերի 28-ին ամուսնացավ Ռեշադ Հալիս Բեյի հետ։ 1940 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ,«» գերմանացիները գրավեցին Փարիզը, որից հետո նրա ամուսինը խորհուրդ տվեց լքել Ֆրանսիան և բնակություն հաստատել մեկ այլ վայրում։ Այդուհանդերձ, Շադիյեն չհամաձայնվեց՝ ասելով, որ «Ֆրանսիան իր երկրորդ տունն է»։ «Ես այստեղ ապրել եմ հարմարավետության մեջ։ Ֆրանսիայի աղետը իմ աղետն է։ Ես կօգնեմ վիրավոր զինծառայողներին»,- Շադիյե Սուլթանի խոսքերը մեջբերել է Նևալ Միլանլըօղլուն[12]։ 1944 թվականի նոյեմբերին Ռեշադ Հալիս Բեյը ևս մահացավ, որից հետո Շադիյե Սուլթանը դարձավ ամուրի[9][1]։

Հետագա կյանք և մահ խմբագրել

Ամուսնու մահից հետո Շադիյեն տեղափոխվում է Սենթ Օնորե հյուրանոց և սենյակ վարձակալում իր եղբոր՝ Շեհզադե Աբդուրահիմ Հայրիի սենյակի կողքին[13]։ Նա հյուրանոցում մնում է մինչև 1952 թվականը, երբ Շադիյե Սուլթանը տեղափոխվեց Ստամբուլ՝ սուլթանական ընտանիքի աքսորի մասին որոշման չեղարկումից հետո[14]։

1966 թվականին նա հրապարակել է իր հուշերը «Իմ կյանքի դառը և քաղցր օրերը» վերնագրով գրքում[15]։ Նույն տարվա ընթացքում նա հարցազրույց է տվել Yeni Istikal թերթի լրագրող Մուզաֆեր Բուդաք Սեյֆեթինօղլուին իր հոր կյանքի մասին։ Հարցազրույցը հրապարակվել է 1966 թվականի հունիսի 15-ին՝ թերթի 253-րդ համարում[16]։

Նա մահացել է 90 տարեկան հասակում՝ 1977 թվականի նոյեմբերի 20-ին Ստամբուլի Ջիհանգիր թաղամասում։ Նա մոր մահից հետո ապրեց ևս 25 տարի։ Մահանալուց առաջ նա Աբդուլ Համիդ II-ի միակ ողջ զավակն էր։ Նա թաղվել է իր նախապապ սուլթան Մահմուդ II-ի դամբարանում, որը գտնվում է Ստամբուլի Դիվանյոլու թաղամասում[2][9][7]։ Շադիյե Սուլթանի մահվանից 15 տարի անց՝ 1992 թվականին մահացել է նաև նրա դուստրը[9]։

Շքանշաններ խմբագրել

  • Օսմանյան տան շքանշան[17],
  • Մեջիդիե շքանշան[17],
  • Գթության շքանշան, 1-ին դասի[17],
  • Լիաքաթ ոսկե մեդալ[17],
  • Իֆթիքար Սանայի ոսկե մեդալ[17],
  • Հիջազ Դեմիրյոլու (Հիջազի երկաթուղու) ոսկե մեդալ[17]։

Զավակներ խմբագրել

Անուն Ծննդյան թվական Մահվան թվական Ծանոթագրություն
Ֆահիր Բեյից (1882-1922) (Շադիյե Սուլթանի հետ ամուսնացել է 1910 թվականի դեկտեմբերի 2-ին)
Սամիյե Հանըմսուլթան 1918 թվական[9] նոյեմբերի 20, 1992[9] Ծնվել է Նիշանթաշը ամրոցում։ Ամուսնացած է եղել, զավակներ չի ունեցել[9]։

Զանգվածային մշակույթում խմբագրել

  • 2017 թվականին «Գահի նկատմամբ իրավունք. Աբդուլ Համիդ» հեռուստասերիալում Շադիյե Սուլթանի դերը մարմնավորել է թուրք դերասանուհի Լեյա Քըրշանը[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Uluçay, 2011, էջ 256
  2. 2,0 2,1 Brookes, 2010, էջ 289
  3. Sakaoğlu, 2008, էջ 692
  4. Bağce, Betül Kübra (2008). II. Abdulhamid kızı Naime Sultan'in Hayati. էջ 19.
  5. Uluçay, 2011, էջ 248, 256
  6. Brookes, 2010, էջ 149-50
  7. 7,0 7,1 7,2 7,3 Sakaoğlu, 2008, էջ 693
  8. 8,0 8,1 Brookes, Douglas S. (2020 թ․ փետրվարի 4). On the Sultan's Service: Halid Ziya Uşaklıgil's Memoir of the Ottoman Palace, 1909–1912. Indiana University Press. էջ 65. ISBN 978-0-253-04553-9.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Adra, Jamil (2005). Genealogy of the Imperial Ottoman Family 2005. էջեր 27.
  10. Hacker, Barton; Vining, Margaret (2012 թ․ օգոստոսի 17). A Companion to Women's Military History. BRILL. էջ 199. ISBN 978-9-004-21217-6.
  11. Os, Nicolina Anna Norberta Maria van (2013 թ․ հոկտեմբերի 31). Feminism, Philanthropy and Patriotism: Female Associational Life in the Ottoman Empire. Leiden University Institute for Area Studies (LIAS), Faculty of Humanities, Leiden University. էջեր 449–50.
  12. Milanlıoğlu, Neval (2011). Emine Naciye Sultan'ın Hayatı (1896-1957). էջեր 128 r.25.
  13. «AZ KALSIN HALİFE OLACAKTI». Ekrem Buğra Ekinci. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  14. «Abdülhamid'in 82 yaşında evsiz ve parasız kalan hanımı, devletten bir evde 'bekçilik etme' izni istiyor!». Habertürk. 2017 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  15. Zirin, Mary; Livezeanu, Irina; Worobec, Christine D.; Farris, June Pchuta (2015 թ․ մարտի 26). Women and Gender in Central and Eastern Europe, Russia, and Eurasia: A Comprehensive Bibliography Volume I: Southeastern and East Central Europe (Edited by Irina Livezeanu with June Pachuta Farris) Volume II: Russia, the Non-Russian Peoples of the Russian. Routledge. էջ 237. ISBN 978-1-317-45197-6.
  16. «II. Abdülhamid Han'ın kızı Şadiye Sultana sorulan 3 soru ve verdiği cevap». Yeni Şafak. 2019 թ․ ապրիլի 16. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 Yılmaz Öztuna (1978). Başlangıcından zamanımıza kadar büyük Türkiye tarihi: Türkiye'nin siyasî, medenî, kültür, teşkilât ve san'at tarihi. Ötüken Yayınevi. էջ 165.
  18. «Payitaht Abdülhamid - Şadiye Sultan - Leya Kırşan Kimdir (Gerçek İsmi, Rolü, Öldü mü, Ayrıldı mı)». Dizisi (թուրքերեն). 2020 թ․ մայիսի 15. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.(չաշխատող հղում)

Աղբյուրներ խմբագրել

  • Brookes, Douglas Scott (2010). The Concubine, the Princess, and the Teacher: Voices from the Ottoman Harem. University of Texas Press. ISBN 978-0-292-78335-5.
  • Sakaoğlu, Necdet (2008). Bu mülkün kadın sultanları: Vâlide sultanlar, hâtunlar, hasekiler, kadınefendiler, sultanefendiler. Oğlak Yayıncılık. ISBN 978-9-753-29623-6.
  • Uluçay, Mustafa Çağatay (2011). Padişahların kadınları ve kızları. Ankara: Ötüken. ISBN 978-9-754-37840-5.