Haberturk.com լրատվական կայքն իր գործունեությունը սկսել է 1999 թվականի նոյեմբերից: Habertürk կայքի «կին» բանալի բաժնից բացվող Hthayat.haberturk.com[1] կայքը սկսել է գործել 2011 թվականի սեպտեմբերի 28-ից: Ըստ ամերիկյան Alexa ինտերնետային ընկերության 2018 թվականի դեկտեմբերի 16-ի տվյալների այցելուների քանակով այն Թուրքիայում զբաղեցնում է 760-րդ տեղը[2]։ Կայքի խմբագիրը Դամլա Չելիքթաբանն է: Կայքն իր հրապարակումներում անդրադառնում է կին-տղամարդ հարաբերություններին, ամուսնության, առողջության, գեղեցկության, մոդայի, գնումների, անձնական խնամքի, երեխայի խնամքի վերաբերյալ թեմաների:  Կայքի «սպորտ» բաժինը պահանջված բաժին է: Այնտեղ ներկայացվում է ոչ միայն ֆուտբոլի թուրքական ազգային առաջնության , այլ նաև եվրոպական առաջնությունների վերաբերյալ հրապարակումներ, ինչն էլ ապահովում է այցելուների մեծ թիվ: Habertürk լրատվական կայքը պատկանում է Ciner Yayın Holding-ին, որն էլ պատկանում է Ciner Holdingին, որն իր մեջ ներառում է Ciner Enerji ve Madencilik Grubu, Ciner Cam ve Kimyasallar Grubu, Ciner Medya Grubu,Ciner Denizcilik Grubu  և այլ առևտրական ընկերություններ[3]:

Habertürk.com
haberturk.com
Տեսակթերթ
ԵրկիրԹուրքիա
Շտաբ կայանԲեյօղլու, Ստամբուլի մարզ, Թուրքիա
ԼեզուԹուրքերեն
ՍեփականատերCiner Media Group?
Բացված1999 թվականի նոյեմբերին
Ընթացիկ կարգավիճակԳործող

Habertürk լրատվական կայքը աչքի չի ընկնում ընդդիմադիր հրապարակումներով և վերահսկվում է իշխանությունների կողմից: Դրա ապացույցներից է «Ալո Ֆաթիհ» դեպքը, երբ 2014 թվականի փետրվարին գաղտնալսվել էր Ռ. Թ. Էրդողանի և թերթի այդ ժամանակվա ղեկավար Մեհմեթ Ֆաթիհ Սարաչի խոսակցությունը, որտեղ Էրդողանը հստակ ցուցումներ էր տվել վերջինիս[4][5]:

Ըստ ամերիկյան Alexa ինտերնետային ընկերության դեկտեմբերի 24-ի տվյալների՝ Habertürk-ն աշխարհում այցելուների թվով 1445-րդն է, իսկ Թուրքիայում՝ 29-րդը[6]։ Ըստ Wpmavi.com կայքի տվյալների էլ՝ Habertürk կայքի ամսական այցելուների թիվը 49,39 միլիոն է[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://hthayat.haberturk.com/ 
  2. «How popular is hthayat.com?»։ Վերցված է Վերցված է 2018-12-28 
  3. http://www.cinergroup.com.tr/ 
  4. «YENİ! ALO Fatih ve Recep Tayyip Erdoğan gizli görüşmesi ses kaydi»։ Վերցված է Վերցված է 2018-12-28 
  5. «Alo Fatih, kesin o yayını!»։ Վերցված է Վերցված է 2018-12-28 
  6. «haberturk.com Traffic Statistics»։ Վերցված է Վերցված է 2018-12-28 
  7. «Türkiye’de En Çok Ziyaret Edilen Siteler: TOP 100 | En Çok Tıklanan Siteler»։ Վերցված է Վերցված է 2018-12-28