Սուրբ Խաչ վանք (Շամեն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ վանք (այլ կիրառումներ)
Սուրբ խաչ վանք (նաև՝ Քամու խաչ վանք), Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր պատմական Մեծ Հայքի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Շահբուզի շրջանի Շամեն (այժմ՝ Շադա) գյուղից 2 - 2,5 կմ ներքև, ձորի մեջ, լեռնալանջի հարթ վայրում[1]։
Սուրբ Խաչ վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Շամեն, Ադրբեջան |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | անհայտ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 11-12-րդ դարեր |
Փակված է | 2008 |
Շինանյութ | սրբատաշ և կիսամշակ քար, աղյուս |
Պատմություն խմբագրել
Քամու խաչ վանքը կառուցվել է 11-12-րդ դարերում։ Ճարտարապետը և պատվիրատուն անհայտ են։ Հայտնի է, որ 19-րդ դարում օծոփեցի Համբարձում Փիրղալովի պատվերով եկեղեցին վերանորոգվել է[1]։
Ճարտարապետություն խմբագրել
Վանքի իրենից քառամույթ եռանավ բազիլիկա է ներկայացնում։ Կառուցված է սրբատաշ և կիսամշակ քարից։ 15, 17 և 19-րդ դարերում վանքը վերանորոգվել է։ Մուտքերը գտնվում են հյուսիսային և հարավային ճակատներում։ Տաճարի աբսիդը և մույթերը ուղղանկյուն են։ Կա ավանդատների մեկ զույգ։ Տաճարի ներսից կան որոշ արձանագրություններ։ Եկեղեցին հյուսիսային և արևմտյան կողմերում ունեցել է 5-6 վանքապատկան շինություններ, պարիսպ, գերեզմանատուն, որոնք այժմ մինչև հիմքերը քայքայված են[1]։
1980-ականների դրությամբ համալիրից մնում էր միայն եկեղեցին, որը կիսականգուն էր, քանդված էր ամբողջ ծածկը, որմերի վերին շարվածքները։ Այժմ համալիրի վիճակը անհայտ է[1]։