Շաբցիգեր, շվեյցարական պանիր, որը բացառապես պատրաստում են Շվեյցարիայի Գլարուս կանտոնում։ Այն համարվում է կանաչ պանիր. այդ գույնին պանրատեսակը պարտական է նրան, որ կաթի մեջ ավելացնում են հացհամեմի բողբոջներ։ Շաբցիգերը հիմնականում օգտագործում են քերած վիճակում՝ այլ կերակուրների հետ մեկտեղ (բուտերբրոդ, լապշա, ֆոնդյու

Շաբցիգեր
գերմ.՝ Schabziger
Տեսակwhey cheese? և շվեյցարական պանիր
Առաջացման երկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՏարածաշրջանԳլարուս կանտոն
Կաթկովի կաթ, կաթի շիճուկ և T. caerulea?
Պաստերիզացումչկա
Կազմվածքկարծր
Հասունացման ժամանակաշրջան2-ից 6 ամիս
ՍերտիֆիկացումSince (1463)
Հայտնի էVIII դար
Սպիտակուցներ33 գրամ/100 գրամ
Ճարպեր1 գրամ/100 գրամ
Ձևկոնաձև
ԱնունովSap Sago
 Schabziger cheese Վիքիպահեստում

Պանրի արտադրությամբ զբաղվում է Geska (Gesellschaft Schweizer Kräuterkäse-Fabrikanten) ընկերությունը։ Համաշխարհային վաճառքում օգտագործվում է Շվեյցարական կանաչ պանիր բրենդը։ ԱՄՆ-ում և Կանադայում հայտնի է նաև Sap Sago անվանումով։

Պատրաստում խմբագրել

 
Երկնագույն հացհամեմ

Շաբցիգեր պանրատեսակը պատրաստվում է յուղազերծված կովի կաթից և երկնագույն հացհամեմի բողբոջներից։ Այդ խառնուրդը տաքացվում է մինչև 90 °C, որից հետո ավելացվում է կիտրոնաթթու և քացախաթթու։ Դրանից հետո ձևավորվում է Ziger անունով շիճուկը։ Հետո մակարդը տեղափոխում են կոնաձև կաղապարների մեջ և թողնում շուրջ մեկ շաբաթ։ Հետագայում կոները չորացնում են երկուսից վեց ամիսների ընթացքում։ Արդյունքում ստացվում է կարծր, կանաչավուն, բուրավետ պանիր՝ ուժեղ արտահայտված համով[1]։

100 գրամ պանիրը պարունակում է 33 գրամ սպիտակուցներ և գրեթե մեկ գրամ ճարպեր։ Այս պանրատեսակում իսպառ բացակայում են ածխաջրերը և լակտոզները։ Էներգետիկ արժեքը կազմում է շուրջ 137 կկալ։

Պատմություն խմբագրել

Շաբցիգեր պանիրը համարվում է Շվեյցարիայի ամենահին բրենդային պանիրը, որը պաշտոնական գրանցում է ստացել Գլարուս կանտոնում 1772 թվականին[2]։

Առաջին անգամ այս տեսակի պանիրը պատրաստվել է գլարուսյան վանական-ճգնակյացների կողմից դեռևս VIII դարում։ Պանրի մանրամասն պատրաստման բաղադրատոմսը հրատարակվել է 1463 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շվեյցարական պանիրներ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  2. Ցիգեր (Շաբցիգեր)(գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել