Ֆոնդյու, շվեյցարական, իտալական և ֆրանսիական ուտեստ հալած պանրով, որ մատուցվում է ընդհանուր սպասքով շարժական ջեռոցի վրա և ուտում են երկար պատառաքաղների միջոցով հացը թաթախելով տաք պանրի մեջ։ Այն Շվեյցարական պանրի միության կողմից 1930 թ. ներկայացվում է որպես շվեյցարական ազգային ուտեստ և 1960-ականներին շատ տարածված էր Հյուսիսային Ամերիկայում։

Ֆոնդյու
Ֆոնդյուի բաղադրիչները
Ենթատեսակսննդամթերք
Առաջացման երկիր Շվեյցարիա
 Fondue Վիքիպահեստում

1950-ականներից "ֆոնդյու" անվանումը ընդհանրացվել և տարածվել է այն բոլոր ուտեստների վրա, որոնք մատուցվում են ընդհանուր սպասքով. շոկոլադի ֆոնդյու, որում մրքի կտորները թաթախվում են հալած շոկոլադի խառնուրդի մեջ և fondue bourguignonne, որում մսի կտորները եփվում են եռացող ձեթի մեջ։

Ստուգաբանություն խմբագրել

Ֆոնդյու ֆրանսերեն fondre ('հալվել') բայի գոյականացված ձևն է[1]։ Այն առաջին անգամ օգտագործվել է ֆրանսերենով 1735 թ, Վինսենտ լա Շապելում[2], իսկ անգլերենով՝ 1878 թ[3]։

Պատմություն խմբագրել

Պանրով ֆոնդյուի ամենավաղ հայտնի բաղադրատոմսը ինչպես գիտենք գալիս է 1699 թ. Ցյուրիխում տպագրված "Käss mit Wein zu kochen" 'եփել պանիրը գինու մեջ' գրքից։ Առաջարկվում է քերած պանիրը ջեռոցի վրա հալել գինու մեջ և ուտել հացը մեջը թաթախելով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Trésor de la langue française, s.v. fondre, etymology section B.3.a.
  2. Vincent la Chapelle, Le cuisinier moderne p. 220
  3. Oxford English Dictionary, Second edition, 1989; online version November 2010. s.v.