Ն. Ա. Նեկրասովը «Վերջին երգերի» շրջանում

Իվան Կրամսկոյի նկար

«Ն. Ա. Նեկրասովը «Վերջին երգերի» շրջանում» (ռուս.՝ Н. А. Некрасов в период «Последних песен»), ռուս նկարիչ Իվան Կրամսկոյի (1837-1887), որն ստտեղծվել է 1877-1878 թվականներին։ Նկարը պահվում է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուում (ինվ. 670)։ Նկարի չափերը՝ 105 × 89 սմ[1][2][3]։ Օգտագործվել է նկարի մեկ այլ անվանում՝ «Ն․ Ա․ Նեկրասի դիմանկարը անկողնում» (ռուս.՝ «Портрет Н. А. Некрасова на постели»)[1]։

Ն. Ա. Նեկրասովը «Վերջին երգերի» շրջանում
տեսակգեղանկար
նկարիչԻվան Կրամսկոյ
տարի1870
բարձրություն105 սանտիմետր
լայնություն89 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
հիմնական թեմաՆիկոլայ Նեկրասով
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

1877 թվականի սկզբին Պավել Տրետյակովն առաջարկել է Կրամսկոյին նկարել Նիկոլայ Նեկրասովի դիմանկարը։ Այդ ժամանակ արդեն հայտնի էր, որ բանաստեղծն անբուժելի հիվանդ է։ Կրամսկոյը Նեկրասովի տանը աշխատել է 1877 թվականի փետրվարի 7-16-ը։ Այդ աշխատանքի արդյունքը եղել է «գլուխ առանց ձեռքերի» դիմանկարը, որը հետագայում օգտագործվել է անկողնում Նեկրասովի նկարը ստեղծելիս, որն ավարտվել է 1878 թվականին՝ արդեն 1877 թվականի դեկտեմբերի 27-ին (նոր տոմարով՝ 1878 թվականի հունվարի 8-ին) վախճանված բանաստեղծի մահվանից հետո[1]։

Կտավը հեղինակից գնել է Պավել Տրետյակովը 1878 թվականին։ Այն ներկայացվել է 1878 թվականին Մոսկվայում կայացած Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (պերեդվիժնիկներ) 6-րդ ցուցահանդեսում[1]։

Նկարագրություն խմբագրել

Նեկրասովին անկողնում կիսանպառկած դիրքով պատկերող կտավը բաղկացած է մի քանի մասից։ Բանաստեղծի գլխի պատկերը հենց «գլուխ առանց ձեռքերի» դիմանկարն է, որը ստեղծվել է 1877 թվականի փետրվարին հիվանդ Նեկրասովի մահճակալի մոտ. նկարի այս մասը դրվել է հիմնական կտավի վրա[1], որի վրա կարելի է տեսնել այդ գործողության հետ կապված կարերը[2]։

Սենյակը, որտեղ գտնվում է Նեկրասովը, հենց այն սենյակն է, որտեղ նա աշխատել է երկու տասնամյակ։ Պատին պատկերված են Նիկոլայ Դոբրոլյուբովի և Ադամ Միցկևիչի դիմանկարները, գլխավերևում երևում է Վիսարիոն Բելինսկու կիսանդրին[4]։

Ինչպես հետևում է Կրամսկոյի՝ Պավել Տրետյակովին ուղղված նամակից, որը գրվել է 1877 թվականի ապրիլին, ի սկզբանե դիմանկարի մտահղացումը մի փոքր այլ կերպ է եղել[5].

  Ասեք ինձ, թե արդյոք Դուք կթողնեք ձեզ մոտ Նեկրասովի մեկ այլ դիմանկարը։ Ամբողջ ֆիգուրը անկողնում, երբ նա գրում է բանաստեղծություններ (և որոնք են նրա վերջին բանաստեղծությունները, ամենավերջին երգը՝ մարտի 3-ին՝ «Баюшки-баю»։ Պարզապես, անկասկած ռուսական պոեզիայի մեծագույն ստեղծագործություններից մեկն է)։ Գլուխը նույն թեքությամբ է, ձեռքին՝ մատիտ, թուղթ ընկած է նույն տեղում, ձախ կողմում՝ սեղան տարբեր պարագաներով, որոնք անհրաժեշտ են նրա համար, գլխի վերևում որսորդական զենքով պահարան է, իսկ ներքևի մասում կլինի մի շուն։
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 304. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. 2,0 2,1 «Крамской Иван Николаевич — Н. А. Некрасов в период «Последних песен»». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 24.04.2014-ին.
  3. «Крамской Иван Николаевич — Н. А. Некрасов в период «Последних песен», 1877—1878» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 24.04.2014-ին.
  4. «Н. А. Некрасов в период «Последних песен» (1877)» (HTML). Российская сеть культурного наследия — www.rchn.org.ru. Վերցված է 25.04.2014-ին.
  5. Крамской об искусстве / Т. М. Коваленская. — М.: Изобразительное искусство, 1988. — С. 164. — 176 с. — ISBN 5-85200-015-9

Արտաքին հղումներ խմբագրել