Նևդոն Ժամկոչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ժամկոչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նևդոն Ժամկոչյան (մայիսի 3, 1971, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ նկարիչ, արվեստագետ։
Նևդոն Ժամկոչյան | |
---|---|
Ի ծնե | Նևդոն Ժամկոչյան |
Ծնվել է | 1971, մայիսի 3 |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկահայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրելՆևդոն Ժամկոչյանն ամերիկահայ արվեստագետ է, ով աշխատում է պատմական հասկացողություններ ընդգրկող պատումներով։ Բազմապրոֆիլ նկարիչ է, նրա ցուցադրություններում կա և լուսանկարչություն, և ինստալյացիա, որոնք պարուրված են հիշողությամբ և պատմությամբ։ Ժամկոչյանը իր ստեղծագործություններում բարձրացնում է մարդկանց ոչնչացման հիմնահարցը՝ սկսած ցեղասպանություններից մինչև կենդանիների ոչնչացում։ Ժամկոչյանը դարձել է Walden 3 foundation-ի «Մարս 2025» Ռիչարդ Բրանսոն մրցանակակիրը։ Ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում, Թայլանդում, Թուրքիայում, Ռուսաստանում, Հայաստանում, ԱՄՆ-ում[1]։
Մանկություն, կրթություն
խմբագրելԺամկոչյանը ծնվել է 1971 թվականին Սան Ֆրանցիսկոյում։ Հայրը՝ Պետրոսը, ինչպես նաև հոր պապ ու տատը՝ Վահանն ու Գերտրուդը նկարչներ են եղել։ Ժամկոչյանների ընտանիքը սերում է Խարբերդից։ Ժամկոչյանի մեծ պապը՝ Ավետիսը, թուրքերեն է թարգմանել «Կորած դրախտ» բանաստեղծությունը, ինչի համար նրան աքսորել են։ Ընտանիքի մի մասին 1896 թվականի Համիդյան ջարդերի ժամանակ ոչնչացրել են։ 1910 թվականին Ժամկոչյան ընտանիքի մնացած մասը հաստատվել է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում։
Նևդոն Ժամկոչյանը որպես արվեստագետ մեծացել է նախ ընտանեկան միջավայրում, այնուհետև սովորել է Սավվանայի Արվեստի և դիզայնի քոլեջում[2][3]։
Նևդոն Ժամկոչյանն ապրում և ստեղծագործում է Բանգկոկում։
Ստեղծագործական ուղի
խմբագրելԲագրատյան նախագիծ
խմբագրելԺամկոչյանի աշխատանքներում ուշադրությունը կենտրոնացված է երկընտրական կամ կեղծ պատմության վրա՝ արտահայտելով իրական, թաքնված պատմությունը։ իր «Բագրատյան նախագծում» Ժամկոչյանը ներկայացրել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպից դրվագ՝ պատմական կերպարով ներկայացնելով 20-րդ դարի հաջողակ նկարչին[4]։
Բագրատյան նախագիծը բաղկացած է նկարներից, որոնք Ժամկոչյանը ստորագրել է որպես արվեստագետ 1920-1970 թվականներին։ Նա արվեստագետին աջակցելու համար գրել է նրա 200 էջանոց «ինքնակենսագրականը» և 2015-2016 թվականներին կշրջագայի ԱՄՆ-ում «Բագրատյան» ներկայացմամբ։ 2014 թվականին նա պատրաստել է 1,500,000 հուշամեդալներ՝ յուրաքանչյուրի վրա “1 Armenian” մակագրությունը՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակվածների[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Nevdon Jamgochian, Lidepla on Luna
- ↑ REPORT OF J. B. HUBBELL, M. D. GENERAL FIELD AGENT IN CHARGE OF EXPEDITIONS IN THE INTERIOR OF ANATOLIA
- ↑ Merchants in Exile: The Armenians in Manchester, England, 1835-1935 Page 72 By Joan George, Gomitas Institute, U.K. 2002.
- ↑ Nevdon Jamgochian
- ↑ Paul R. Ignatius, Armenian Heritage Press, 2011, Hardcover, 226 pages