Նվեր (Արմեն) Ալեքսնադրի Հովհաննիսյան (1972, հունվարի 21 - 2018, ապրիլի 23[1][2], Էջմիածին), հայ ազատամարտիկ։

Նվեր (Արմեն) Ալեքսնադրի Հովհաննիսյան
21 հունվարի, 1972 - 23 ապրիլի, 2018
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Էջմիածին
Մահվան վայրՀայաստան Էջմիածին
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևանում։ 1993-1994թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ Ծառայության ժամանակ Նվեր Հովհաննիսյանը մասնակցել է Հորադիզի ինքնապաշտպանական մարտերին։ 1994 թ. հունվարի 26-ին վիրավորվել է Հորադիզ գյուղում՝ զրկվել աջ ոտքից և ձեռքից, ու զորացրվել (առաջին կարգի հաշմանդամ)։ 2018 թ. ապրիլի 23-ին սպանվել է Էջմիածին քաղաքում[3]։

Կրթություն խմբագրել

1979-1989 թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Վ. Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը։ 1990 թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տրանսպորտային ֆակուլտետը։ 1997 թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի լրիվ դասընթացը՝ մետաղահատ հաստոցներ և գործիքներ մասնագիտությամբ՝ ատանալով ինժեներ-մեխանիկի որակավորում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1989-1990 թթ. Երևանի կաթի գործարանում, որպես բանվոր։
  • 1999-2005 թթ. երկու անգամ ընտրվել է Էջմիածնի քաղաքապետարանի ավագանու անդամ։
  • 2000-2005 թթ. Էջմիածնի քաղաքապետարանի «Սպորտ և երիտասարդություն» միացյալ տնօրինությունում, որպես գլխավոր մասնագետ։
  • 2008-2012 թթ. Էջմիածնի քաղաքապետարանում, որպես քաղաքապետի օգնական[4]։
  • 2009-2018 թթ. ՀՀ ԵԿՄ Էջմիածնի տ/բ-ի փոխնախագահն։
  • 2012-2014 թթ. Էջմիածնի քաղաքապետարանի «ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏ» ՀՈԱԿ-ի տնօրեն։
  • 2014-2018 թթ. Էջմիածնի քաղաքապետարանում, որպես քաղաքապետի օգնական։

Պետական պարգևներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «shamshyan.com | Սպանություն Էջմիածնում. սպանվել է Արցախյան և Քառօրյա պատերազմի ակտիվ մասնակիցը».
  2. «ԹԵՐԹ.am | «Ճոյտի» կողմնակիցները սպանել են ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի 46-ամյա փոխնախագահին. ԵԿՄ խոսնակ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  3. «Վաղարշապատում կատարված սպանության կասկածյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում».
  4. «Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայք | ՆՎԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ». {{cite news}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  5. «armenpress.am | Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվել են ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ ծառայողներ».

Արտաքին հղումներ խմբագրել