Նվերիկը (ռուս.՝ Подарёнка), 1978 թվականին նկարահանված խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ` ըստ Պավել Բաժովի «Արծաթե կճղակ» հեքիաթի մոտիվների։ Մուլտֆիլմը նկարահանվել է ԽՍՀՄ հեռուստառադիոյի պետական կոմիտեի պատվերով Սվերդլովսկի կինոստուդիայում՝ Կազանյան քիմիական «Տասմա» գործարանի արտադրության ժապավենի վրա։

Նվերիկը
ռուս.՝ Подарёнка
Տեսակմուլտֆիլմ
ԵրաժշտությունՎլադիսլավ Կազենին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
Թվական1978

Սյուժե խմբագրել

Կոկովանյա անունով ծերուկն ընտանիք չուներ։ Այդ պատճառով Կոկովանյան որոշում է մի որբ երեխայի վերցնել իր խնամակալության տալ և գնում է այնտեղ, որտեղ նա բնակվում էր։ Մեծ ընտանիքը ողջունում է Կոկովանյանին, և նա մոտենում է որբ աղջկան ու սկսում է նրա հետ խոսել։ Աղջիկը շատ զարմացած էր, որ պապիկը գիտեր, որ իր անունը Նվերիկ էր։ Պապիկը նրան դուր է գալիս, քանի որ նա աշխույժ և բարեհոգի էր։ Կոկովանյա պապը Նվերիկին պատմում է մի անսովոր այծի մասին, որը գտնվում է այդ վայրերում։ Նա դրանով ավելի է շարժում աղջնակի հետաքրքրությունը, այդ պատճառով որբուկն առանց մտածելու գնում է պապիկի մոտ։ Նվերիկին ուրախ էր ապրում պապիկի հետ, իսկ ինքը դառնում է նրա ծերության մխիթարությունը։ Կոկովանյան սիրում էր թոռնուհուն պատմել այդ նույն այծի մասին, այն մասին, թե ինչպես են նրա սմբակների տակից թռչում ադամանդների իսկական քարերը։ Նվերիկը ոչ մի կերպ չէր կարողանում հավատալ, որ նման այծ իրականում գոյություն ունի, բայց մի օր նա շատ է մոտենում նրանց տանը, և այդ ժամանակ սկսվում է այն, ինչի մասին միշտ պատմում էր պապիկը։ Իսկ երբ պապը գալիս է, նրանք ամբողջ գիշեր նայում էին այդ հրաշքին։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Ռոզին
  • Ռեժիսոր՝ Իգոր Ռեզնիկով
  • Օպերատոր և տիկնիկագործ՝ Վալենտին Բաժենով
  • Նկարիչ` Ն. Պավլով
  • Բեմանկարիչ՝ Վալերի Լուկինով
  • Կոմպոզիտոր՝ Վլադիսլավ Կազենին
  • Հնչյունային օպերատոր՝ Ռ. Շումելով
  • Մոնտաժող՝ Լ. Պերմյակովա
  • Օգնականներ՝ Լ. Բոգդանովիչ, Գ. Մայեր, Տատյանա Յուշկովա, Գ. Յուշկովա, Տ. Սիվաշովա, Օսսանա Չերկասովա
  • Դերերը հնչյունավորել են՝ Գեորգի Սվետլանի, Լ. Վորոժցովա
  • Խմբագիրներ՝ Գ. Բուլատով, Ի. Օրլով
  • Մուլտֆիլմի տնօրեն՝ Ֆյոդոր Անտոնով

Երաժշտություն խմբագրել

Մուլտֆիլմում հնչող երաժշտությունը կատարում է ԽՍՀՄ Պետկինոյի նվագախումբը` դիրիժոր Դավիդ Շտիլմանի ղեկավարությամբ։

Մուլտֆիլմում հնչում է Մարկ Լիսնյասկու բառերով գրված երգը. վերջինս մասնակցել է նաև «Մալաքիտե զարդատուփը» մուլտֆիլմի աշխատանքներին։

Արձագանքներ խմբագրել

  Հատուկ պահանջարկ էին վայելում բաժովյան հեքիաթների միայն անիմացիոն տարբերակները, միամիտ և ուսանելի մանկական պատմությունները։
- Լարիսա Մալյուկովա[1]
 

Վերաթողարկում տեսաերիզով խմբագրել

Ռուսաստանում 2000-ական թվականներին մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է "Թվիկ Լիրեկ" ընկերության կողմից, «Բաժովի հեքիաթներ» մուլտֆիլմերի ժողովածուում («Պղնձե սարի տիրուհին», Քարե ծաղիկ, «Նվերիկը», Մալաքիտե զարդատուփը և «Սինյուշկայի ջրհորը»)[2]

2007 թվականին մուլտֆիլմը կրկին DVD ձևաչափով թողարկվել է «Խոշոր պլան» ընկերության կողմից, մուլտֆիլերի «Մալաքիտե զարդատուփը» ժողովածուում[3]։

Տես նաև խմբագրել

Պավել Բաժովի 100-ամյակի առթիվ Սվերդլովսկի կինոստուդիայում տարբեր ռեժիսորներ նկարահանել են նրա հեքիաթների մուլտիպլիկացիոն էկրանավորումները.

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներն խմբագրել