Մալաքիտե զարդատուփը (մուլտֆիլմ)
Մալաքիտե զարդատուփը (ռուս.՝ Малахитовая шкатулка), ռեժիսոր` Օլեգ Նիկոլևսկու խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը նկարահանվել է 1976 թվականին, Սվերդլովսկյան կինոստուդիայում, ըստ Պավել Բաժովի համանուն հեքիաթի։
Մալաքիտե զարդատուփը ռուս.՝ Малахитовая шкатулка | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ռեժիսոր | Օլեգ Նիկոլաևսկի |
Սցենարիստ | Ալեքսանդր Տիմոֆեևսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
Տևողություն | 21 րոպե |
Թվական | 1976 |
Մուլտֆիլմում հնչող երաժշտությունը կատարում է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Դիրիժիորը Դավիդ Շտիլմանն է։
Սյուժե
խմբագրելՍտեփանի մահից հետո նրա այրու` Նաստասյայի մոտ, մնացել էր մալաքիտե զարդատուփը։ Զարդատուփը նրանց դստեր` Տանյուշկայի համար փոխարինում էր խաղալիքներին, և ցանկացած զարդարանք նրան սազում էր։ Մի անգամ նրանց տուն մի օտարական է գալիս և սկսում է Տանյուշկային ձեռագործություն սովորեցնել։ Իսկ գնալուց առաջ հիշատակի համար նրան կոճակ է նվիրում։ Այդ պահից Տանյուշկան վարպետուհի է դառնում։ Հետո նրանց տունն այրվում է, և ընտանիքը ստիպված էր վաճառել զարդատուփը։ Երբ երիտասարդ պարոնը ժամանում է գործարան և տեսնում Տանյուշկային, նա որոշում է ամուսնանալ Տանյուշկայի հետ։ Աղջիկը համաձայնում է, բայց այն պայմանով, որ նա ցույց կտա իրեն թագավորական մալաքիտե պալատները։
Հեղինակներ
խմբագրել- Սցենարի հեղինակ` Ալեքսանդր Տիմոֆեևսկի
- Երաժշտության խոսքերի հեղինակ` Մարկ Լիսյանսկի
- Բեմադրող ռեժիսոր` Օլեգ Նիկոլևսկի
- Օպերատոր և տիկնիկավար` Վալենտին Բաժենով
- Դեկորատոր և նկարիչ` Ա. Գոլոշուկ
- Կոմպոզիտոր` Վլադիսլավ Կազենին
- Հնչունային օպերատոր` Մարգարիտա Տոմիլովա
- Դերերում` Օլեգ Նիկոլևսկի (հեքիաթասաց)
- Մոնտաժող` Լ. Պերմյակովա
- Օգնականներ` Տատյանա Վասիլևա, Ն. Բանկո, Գ. Շենդերովա, Ն. Ռուդակովա
- Տիկնիկներն և դեկորացիաները պատրաստել են` Վ. Վասենկին, Պ. Կուֆտին, Յուրի Ուշակով
- Խմբագիրներ` Ն. Դույկովա, Ի. Օռլով
- Ֆիլմի տնօրեն` Ֆյոդոր Անտոնով
Մուլտֆիլմեր ըստ Պավել Բաժովի հեքիաթների
խմբագրելՊավել Բաժովի հարյուրամյակի առթիվ Սվերդլովսկի կինոստուդիայում տարբեր ռեժիսորներ նկարահանել են նրա հեքիաթների մուլտֆիլմերի էկրանավորումները, այդ թվում և հետևյալ մուլտֆիլմերը.
- «Սինյուշկայի ջրհորը» (1973)
- «Պղնձե սարի տիրուհին» (1975)
- «Մալաքիտե զարդատուփը» (1976)
- «Քարե ծաղիկը» (1977)
- «Փոքրիկ նվեր» (1978)
- «Ոսկե մազ» (1979)
- «Խոտե տարածք» (1982)
Քննադատների արձագանք
խմբագրելՀատուկ հաջողություն ունեին միայն բաժովյան հեքիաթներին անիմացիոն տարբերակները, միամիտ և խրատական մանկական պատմությունները։ - Լարիսա Մալյուկովա, «СВЕРХкино», էջ 122[1]
|
Վերաթողարկում տեսաերիզով
խմբագրելՌուսաստանում 2000-ական թվականներին մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Բաժովի հեքիաթները» մուլտֆիլմերի հավաքածուում («Պղնձե սարի տիրուհին», «Քարե ծաղիկը», «Փոքրիկ նվեր», «Մալաքիտե զարդատուփը», «Սինյուշկինի ջրհորը»)[2]։
2007 թվականին մուլտֆիլմը DVD ձևաչափով վերաթողարկվել է «Մալաքիտե զարդատուփը» մուլտֆիլմերի հավաքածուում («Մալաքիտե զարդատուփը», «Պղնձե սարի տիրուհին», «Քարե ծաղիկը», «Փոքրիկ նվեր» և «Ոսկե մազ»)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Малюкова Лариса: СВЕРХкино . Современная российская анимация. Изд. Ассоциация анимационного кино, 2012, 368с. ISBN 978-5-9904193-1-5, раздел: Свердловская школа и киностудия «А-фильм»
- ↑ 2,0 2,1 DVD «Сказки Бажова»
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մալաքիտե զարդատուփը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մալաքիտե զարդատուփը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- ТПО «Союзтелефильм»: каталог