«Ոսկե Մազ», խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, նկարահանվել է Սվերդլովսկ կինոստուդիայում 1979 թվականին։ Հիմնված է Պավել Բաժովի համանուն հեքիաթի հիման վրա։ Ֆիլմը նկարահանվել է Կազանի «Տասմա» քիմիական գործարանի Ժապավենին։

Ոսկե մազ
Золотой волос
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
Հիմնված էՊավել Բաժով
ՌեժիսորԻգոր Ռեզնիկով
ՍցենարիստԱլեքսանդր Ռոզին
ՀնչյունավորումՕլեգ Նիկոլաևսկի
ԵրաժշտությունՎլադիսլավ Կազենին
ՕպերատորՎալենտին Բաժենով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
ԴիստրիբյուտորԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Տևողություն15 րոպե 56 վրկ
Թվական1979

Սյուժե խմբագրել

Շատ տարիներ առաջ, երբ անտառը համարյա անանցանելի էր, այնտեղ մտնում էին միայն որսոդները։ Մի անգամ Այլիպ անունով մի երիտասարդ և քաջ որսորդն անտառի լճի ափին տեսավ մի գեղեցիկ աղջկա` անհավատալի ոսկե մազերով։ Բայց երիտասարդը ստիպված էր պայքարել իր սիրո համար, քանի որ մի ամբողջ հարստություն էր հյուսված նրա մազերի մեջ, որոնց չէր ցանկանում հրաժեշտ տալ նրա հայրը` հզոր և դաժան Պոլոզը։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակը - Ալեքսանդր Ռոզին
  • Ռեժիսոր - Իգոր Ռեզնիկով
  • Օպերատոր և տիկնիկավար - Վալենտին Բաժենով
  • Նկարիչ - Ն. Պավլով
  • Կոմպոզիտոր - Վլադիսլավ Կազենին
  • Հնչյունային օպերատոր - Վալերի Սուսլով
  • Մոնտաժոր - Լ. Պերմյակովա
  • Ասիստենտներ - Լ. Բոգդանովիչ, Վ. Լամբերգ, Ա. Սևաստյանով, Տատյանա Մուխլինինա, Ն. Սուբբոտինա, Տ. Սիվաշովա, Յուրի Ուշակովա, Ն. Սերեբրյանիկով, Ս. Սուվորով
  • Հնչյունավորել են - Գալինա Դեիկինա, Ա. Գեյզիկ, Վ. Սուխորոսովա, Օլեգ Նիկոլաեվսկի
  • Խմբագիրներ - Գ. Բուլատով, Ի. Օրլով
  • Մուլտֆիլմի տնօրենը - Ֆյոդոր Անտոնով

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Մուլտֆիլմի երաժշտությունը Դավիթ Շտիլմանի ղեկավարարած ԽՍՀՄ Գոսկինոյի նվագախմբի կատարումն է։

Պավել Բաժովի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմեր խմբագրել

Պավել Բաժովի 100-ամյակի առթիվ Սլերդլովսկի կինստուդիայի տարբեր ռեժիսորները իր հեքիաթների մուլտիպլիկացիոն էկրանային տարբերակն են ներկայացրել, այդ թվում՝

  • «Պղնձե լեռան մայրը» (1975 թվական)
  • «Սինյուշկայի ջրհորը» (1973 թվական)
  • «Մալաքիտե տուփը» (1975 թվական)
  • «Քարե ծաղիկը» (1977 թվական)
  • «Ոսկե մազ» (1979 թվական)
  • «Խոտային արևմուտք» (1982 թվական)։

Քննադատություն կարծիք խմբագրել

  Առանձնահատուկ տարբերակով օգտագործվել են բաժովյան հեքիաթների միայն անիմացիոն տարբերակները՝ միամիտ և ուսուցանող մանկական պատմությունները[1]։  

DVD տարբերակով հրատարակչություն խմբագրել

  • 2007 թվականին մուլտֆիլմը թողարկվեց Բաժովի «Դահանակե տուփը» DVD-ժողովածուի վրա[2]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Малюкова Лариса: СВЕРХкино . Современная российская анимация. Изд. Ассоциация анимационного кино, 2012, 368с. ISBN 978-5-9904193-1-5, раздел: Свердловская школа и киностудия «А-фильм»
  2. DVD «Малахитовая шкатулка»