Նռան փառատոն (պարս.՝ جشنواره انار) այսպես է կոչվում Իրանում «ադամանդի հարյուր հատիկ» տոնը, որն անցկացվում է նոյեմբերի կեսերին[1]։

Հաշվի առնելով, որ այս իրադարձությունը տոնական բնույթ է կրում, այն Մուհարամ ամսվա հետ համընկնելու պատճառով 2013 և 2014 թվականներին չի անցկացվել[2]։

Այս միջոցառմանը այգեպանները, արտադրողները, մասնավոր ընկերությունները և տարբեր մասնագիտությունների բազմաթիվ ներկայացուցիչներ տաղավարներ են տեղադրում՝ զարդարելով դրանք հատուկ ձևով, որոնք խորհրդանշում են նուռը։

Որպես տոնի մի մաս՝ մարդիկ գնումներ են կատարում, հաճախում են կազմակերպված թատերական ներկայացումների և հնարավորություն ունեն տեսնելու ձեռքի արհեստագործության առարկաներ։ Փառատոնի այցելուների համար այս միջոցառումը հաճախ ենթադրում է այգեգործների արտադրանքը իջեցված գներով գնելու հնարավորություն[3]։

Այս փառատոնը անցկացվում է ամեն տարի։ Նուռը իրանցիների համար շատ կարևոր խորհրդանիշ է, քանի որ, ըստ իրենց հին հավատալիքների՝ այն խորհրդանշում է մաքրությունը և ըստ կրոնական համոզմունքների՝ այն դրախտային պտուղ է[3]։

2016 թվականին փառատոնն անցկացվել է Թեհրանում։ Նրան մասնակցելու են եկել Մարկյազ,Ղոմի, Յազդ, Ֆարս նահանգներից գյուղացիներ և այգեպաններ՝ իրենց արտադրանքը գնորդներին տրամադրելով առանց միջնորդների և իջեցված գներով։ Ընդհանրապես, փառատոնի նշանակությունը պայմանավորված է նրանով, որ Իրանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում նռան արտադրության ոլորտում։ Ընդհանուր առմամբ երկրում գրանցված է 740 տեսակի նուռ, որից ավելի քան 500 տեսակը բաժին է ընկնում Շահրեստան Սավային՝ Մարկազի նահանգին։ Արտադրության տեսակետից առաջին տեղը զբաղեցնում է Ֆարսը՝ տարեկան 260 հազար տոննա նռան բերքով[4]։

Նռան տոնակատարության առանձնահատկությունները խմբագրել

Ժամանակակից տոնի արմատներն ու ակունքներն անցնում են ավանդական Նռան տոնին։ Տոնի անցկացման վայրը Թեհրանից ոչ հեռու գտնվող Սավե մեծ քաղաքն է, որն ընտրված է, քանի որ հենց այնտեղ են աճում երկրի լավագույն նռները։ Տեղի բնակիչները նշում են «Նռան տոնը»՝ բերքի համար շնորհակալության արարողությունը։ Գյուղական բնակչությունը, որը նուռ է աճեցնում, իր բերքի խորհրդանշական հեռացումն է անում։ Տոնը սկսվում է ուրբաթ լուսաբացից։ Այն մարդը, ով կոչվում է պակարկարպի, որը այդ տարի պահպանում էր նռան այգիները, բղավում է «Յալա» (Օ՞, Աստված)։ Գյուղի ողջ բնակչությունն այնուհետև գնում է այգիներ, որ օգնեն նուռը հավաքել, և այս զվարճալի տոնն ավարտվում է մայրամուտին։ Տոնը, ինչպես և փառատոնը, զգալի թվով զբոսաշրջիկներ է գրավում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «جشنواره انار در ارسنجان فارس برگزار مي شود». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  2. جشنواره صد دانه یاقوت، بهترین جا برای خرید انار شب یلدا — کجارو
  3. 3,0 3,1 «جشنواره انار میوه قرآنی در مصلا/ عرضه محصولات کشاورزی با ۳۰ درصد تخفیف | خبرگزاری فارس». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  4. شروع به کار جشنواره انار در مصلای تهران
  5. Иран. Туристическое путешествие. М.: Вече, 2016. — 144 с.

Արտաքին  հղումներ խմբագրել