Նպարեղենի պահեստներ (Նիժնի Տագիլ)
Դեմիդովների նպարեղենի պահեստներ (ռուս.՝ Провиантские склады), 18-րդ դարի կեսերին կառուցված շենքերի համալիր Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքի պատմական կենտրոնում։ Համալիրը բաղկացած է երկու արտաքնապես նման շենքերից` նպարեղենի վերին և ներքին պահեստներ։ Երկու շենքերն էլ կառուցվել են այդ ժամանակաշրջանի Պերովյան բարոկկո ոճով։ Նպարեղենի վերին պահեստի շենքը գտնվում է Լենինի պողոտայի 1 ա հասցեում, ներքին պահեստի շենքը՝ Ուրալյան 2 ա հասցեում։ Երկու շենքերը գտնվում են քաղաքի երկու խոշորագույն թանգարանների` Գավառագիտական և կերպարվեստի թանգարանների միջև։ Քաղաքի հնագույն շենքերից են։
Տեսակ | շինությունների համալիր |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նիժնի Տագիլ |
Ճարտարապետական ոճ | ռուսական ոճ և Petrine Baroque? |
Առաջին հիշատակում | 1743 |
Պաշտոնական կայք |
Պատմություն
խմբագրելՊահեստները կառուցվել են 18-րդ դարում Ակինֆիա Դեմիդովի հրամանով տագալյան գործարանների համար նպարեղենների պաշարը պահելու համար։ Վերին պահեստի շենքը սկսել են կառուցել 1726 թվականին, ավարտել են 1730 թվականին, ներքին պահեստը կառուցվել է 1750 թվականին[1]։ Ներկայումս շենքերը գտնվում են Նիժնի Տագիլի «Գորնոզավոդսկի Ուրալ» թանգարան-արգելոցի կազմում։
Նպարեղենի վերին պահեստ
խմբագրելԱղյուսից կառուցված մեկ հարկանի վերին պահեստի շենքն ունի կլոր-իլյումինիատորային պատուհաններ, ռուստաշար սյուներ և անկյուններ, բարձր քառաթեք տանիք մանսարդ-պատուհաններով։ Տանիքը երկու կողմերից իջնում է ծածկի վրա, որը հենված է շենքի երկու կողմերում գտնող աղյուսե սյուների վրա։ Պատերը և սյուները կառուցված են կարմիր աղյուսից սպիտակ շերտերով։ Ներսում ծածկի փոխարեն օգտագործվել են փայտե աջակցող սյուներ, պատուհանների դռները և ճաղերը կռածո են։ Վերին պահեստի շենքի տակ նկուղ կա։ 2005 թվականին պահեստն ամբողջովին վերականգնվել է, այդ թվում, ինտերիերը։ Այժմ շենքում տեղավորված է Բնության և շրջակա միջավայրի պահպանության թանգարանը։
Նպարեղենի ներքին պահեստ
խմբագրելՆպարեղենի ներքին պահեստը գտնվում է Տագալ լճակի մոտ, ուստի ավելի ցածր է գտնվում Վերին պահեստից։ Շենքը երկհարկանի է, առաջին հարկը տեղակայված է մայթի մակարդակից ցածր, ավտոկայանատեղի մուտքի մոտ կա հին աստիճանավանդակ։ Ներքին պահեստն իր ճարտարապետությամբ շատ նման է Վերին պահեստին. այն նույնպես կառուցված է աղյուսից, ինչպես նաև հիմնական ճակատին ունի մի շարք ռուստաշար աղյուսով սյուներ, երկու հարկերում կան իլյումինատոր-պատուհաններ, տանիք, ինչպես վերին պահեստում։ Պատերը և սյուները մոխրագույն-բեժագույն են։ Պատմական-գավառագիտական թանգարանի կողքին, պահեստի մոտ բաց երկնքի տակ կա հանքարդյունաբերական տեխնիկայի ցուցադրություն։ Ներքին պահեստի շենքում այժմ գտնվում է թանգարանի «Ֆոնդապահոցը»։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նպարեղենի պահեստներ (Նիժնի Տագիլ) կատեգորիայում։ |