Նոր քաղաքապետարան (Մյունխեն)

Նոր քաղաքապետարան (գերմ.՝ Neues Rathaus) (իտալ.՝ Municipio Nuovo), գտնվում է Մյունխենի գլխավոր հրապարակի` Մարիենպլացի հյուսիսային կողմում։ Նախատեսված է քաղաքային իշխանությունների՝ քաղաքապետի, Քաղաքային խորհրդի, քաղաքային կառավարման աշխատանքների համար։

Նոր քաղաքապետարան
Տեսակքաղաքապետարան
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՄյունխեն
ՎայրAltstadt (Munich)?
ՀասցեMarienplatz 8
ՓողոցՄարիենպլաց (8)
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
ԲնակիչMunicipal council of Munich? և lord mayor of Munich?
Կառուցման սկիզբ1867
Հիմնադրված է1909
ՃարտարապետGeorg von Hauberrisser?
Կառուցման ավարտ1908
ՆախորդOld Town Hall, Munich?
Իրադարձություններպատրաստման կամ շինարարության սկիզբ
Ժառանգության կարգավիճակԲավարիայի ճարտարապետության հուշարձան[2]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Այն կառուցվել է 1867-1908 թվականների ընթացքում[3], Գեորգ ֆոն Հոբերիսերի գլխավորությամբ։ Նեոգոթական ոճի կառույց է։ 1874 թվականին Հին քաղաքապետարանից այս շինություն է տեղափոխվում Մյունխենի Քաղաքային խորհուրդը, որը մինչ օրս էլ այստեղ է ծավալում իր գործունեությունը։

Նկարագրություն խմբագրել

Շինությունն ունի ավելի քան 400 սենյակ և զբաղեցնում է մոտ 9000 մ² տարածք։ Ճակատային հատվածը, որն ունի մոտ 100 մետր երկարություն, զարդարված է բավարացի դուքսերին և Վիտելսբախների դինաստիայի թագավորներին, լեգենդար մարդկանց ու սրբերին նվիրված պատկերներով։

Նոր քաղաքապետարանի 85 մետր բարձրությամբ աշտարակ կարելի է բարձրանալ վերելակի օգնությամբ[4]։ Աշտարակի գլխավոր զարդը նորածին մի մանկան պատկերն է, որը ձախ ձեռքում պահում է Աստվածաշունչն, իսկ աջով օրհնում է քաղաքը։

Այժմ շինության հիմնային մասը ծառայում է որպես բացօթյա սրճարան, իսկ առաջին հարկի որոշ սենյակներ հատկացված են մանր բիզնեսի համար։

Ժամացույցներ խմբագրել

Գլխավոր աշտարակը զարդարում են հատուկ ժամացույցները, որոնք 15 րոպե տևողությամբ տիկնիկային ներկայացում են ցուցադրում։ Ամեն օր ժամը 11-ին միաժամանակ ղողանջում են շինության 43 զանգերը, պատուհանները բացվում են, և մարդկային հասակ ունեցող 32 կերպար սկսում են քաղաքային կյանքի պատկերներ խաղալ։

Դուքս Վիլհելմ V -ն ու նրա կինը բացված են հայտարարում 1568 թվականի Մարիենպլացում իրենց հարսանեկան արարողության առթիվ կազմակերպված ասպետական մրցույթը։ Սկսվում է իսկական արարողություն. հանդիսավոր շքերթով ներկայանում են հրացանակիրներն ու խիզախ ասպետներն իրենց ձիերով։ Դուքսի նշանով ասպետները նետվում են միմյանց վրա և պայքարում հաղթողի կոչման համար։ Հաղթողին ճանաչելուց հետո սկսվում է երգն ու պարը` ի նշան 1517 թվականի ժանտախտի հաղթահարման համընդհանուր ուրախությանը։ Ամռանն այս ներկայացումը սկսվում է նաև ժամը 12-ին ու 17-ին։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Oscar Doering: Zwei Münchener Baukünstler, Gabriel von Seidel, Georg von Hauberrisser, hrsg. von der Allgemeinen Vereinigung für christliche Kunst München, Nr. 51 u. 52, München 1924, S. 14–15.
  • Klaus Gallas (1979). München. Von der welfischen Gründung Heinrichs des Löwen bis zur Gegenwart: Kunst, Kultur, Geschichte. Dölling u. Galitz. ISBN 3-7701-1094-3.
  • Das Neue Rathaus in München. Georg von Hauberrisser (1841–1922) und sein Hauptwerk. DuMont. 2006. ISBN 3-937904-24-7.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://geodaten.bayern.de/denkmal_static_data/externe_denkmalliste/pdf/denkmalliste_merge_162000.pdf
  3. "Germania", Guida TCI, 1996, pag. 334
  4. Corinna Erhard: München in 50 Antworten, MünchenVerlag, München 2011, S.16: Das Münchner Kindl auf dem Rathaus – wer stand Modell? ISBN 978-3-937090-57-3.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր քաղաքապետարան (Մյունխեն)» հոդվածին։