Նոր մզկիթ (ադրբ.՝ Yeni məscid), 21-րդ դարի մզկիթ, որը գտնվում է Գաբալայում։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում գործող նոր մզկիթներից մեկն է։

Նոր մզկիթ
ադրբ.՝ Yeni məscid
Տեսակմզկիթ
Երկիր Ադրբեջան
ՎարչատարածքԿուտկաշեն
Կառուցման սկիզբ2010-2013
Ճյուղ/ավանդույթԻսլամ
Կարգավիճակգործող
ՀիմնադիրՀեյդար Ալիևի հիմնադրամ
Ճարտարապետություն
ՈճՇիրվան-Աբշերոնի դպրոց
Քարտեզ
Քարտեզ

Մզկիթը գրանցվել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից` որպես հանրապետական նշանակության պատմական և մշակութային հուշարձան։

Պատմություն խմբագրել

Գաբալայի Նոր մզկիթի շինարարությունը սկսվել է 2010 թվականի մայիսին և մզկիթի շինարարությունը ավարտվել է 2013 թվականի սկզբին։ Մզկիթը կառուցվել է Հեյդար Ալիևի հիմնադրամի հրամանով[1]։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 715 քմ, իսկ մինարետի բարձրությունը 25 մետր է։ Մզկիթում միևնույն ժամանակ կարող է երկրպագել 600 հոգու, այդ թվում 450 տղամարդիկ և 150 կանայք։

Մզկիթի պատերում և սյուներում Ղուրանից սուրաներն են գրված։ Մզկիթի պատերը զարդարված էին կրոնական խորհրդանիշներով, օգտագործելով ադրբեջանական և արևելյան զարդերի հազվագյուտ օրինակներ։

Մզկիթի բակում տնկվել են դեկորատիվ ծառեր, տեղադրված են ժամանակակից լուսավորության համակարգեր և կառուցվել է երկու շատրվան։

2013 թվականի փետրվարի 28-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է մզկիթի բացմանը[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հեյդար Ալիևի հիմնադրամի պաշտոնական կայքէջը
  2. Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը
  3. «islam.az». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.