Նոր կյանք (հանդես, Նոր Նախիջևան)
հանդես, Նոր Նախիջևան
«Նոր կյանք» («Նոր կեանք»), գրական, քաղաքական կիսամսյա հանդես։ Վերակազմյալ հնչակյան կուսակցության հրատարակություն։
Նոր կյանք | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Գլխավոր խմբագիր | Արփիար Արփիարյան և Լևոն Բաշալյան |
Հիմնադրվել է | 1898 |
Հիմնադիր | Վերակազմյալ հնչյակյան կուսակցություն |
Գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Պատմություն խմբագրել
Լույս է տեսել 1898-1902 թվականներին Լոնդոնում։ Խմբագիրներն են եղել Արփիար Արփիարյանը, Լևոն Բաշալյան։ Ներկայացրել է կուսակցության խնդիրներն ու նպատակները, ծանոթացրել հայերի կացությանը Ռուսաստանում, Թուրքիայում, Պարսկաստանում և այլուր։
Հանդեսը թարգմանաբար տպագրել է այլալեզու մամուլի՝ Հայկական հարցին նվիրված հոդվածներ, անդրադարձել է Թուրքիայից Արևելյան Հայաստան հասած գաղթականների ու որբերի ճակատագրերին, որբերին օգնելու կոչ ուղղել Ամերիկայի և Եվրոպայի երկրների հայությանը։ Տպագրել է նաև գեղարվեստական, պատմահայագիտական նյութեր։
1902 թվականին միավորվել է «Հնչակ» պարբերականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |