Նոր կյանք (թերթ, Գլենդել)

շաբաթաթերթ

«Նոր կյանք» («Նոր կեանք»), շաբաթաթերթ։

Նոր կյանք
Տեսակպարբերական
Լեզուհայերեն, անգլերեն և ֆրանսերեն
Հիմնադրվել է1978

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1978 թվականից Գլենդելում՝ հայերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Խմբագիրներ՝ Վահան Ճանսըզյան, Աբրահամ Չափարյան, Հրանտ Սիմոնյան, Լևոն Ֆերմանյան, Սարգիս Մաճարյան, Գրիգոր Շենյան (1981 թվականից)։

Պարբերականը լուսաբանում է Գլենդելի հայկական համայնքի առօրյան, ամերիկահայ կյանքում, Հայաստանում, Արցախում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, տպագրում բանասիրական, կրոնական, գրական, տնտեսական և մարզական հոդվածներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։