Նոր բառգիրք հայկազյան լեզվի

բառարան

«Նոր բառգիրք հայկազյան լեզվի» («Նոր բառգիրք հայկազեան լեզուի», «Նոր հայկազեան բառարան»), Մխիթարյան միաբաններ Գաբրիել Ավետիքյանի, Խաչատուր Սյուրմելյանի և Մկրտիչ Ավգերյանի կազմած երկհատոր բառարանը։

Նոր բառգիրք հայկազյան լեզվի
Տեսակբառարան
Բնօրինակ լեզուգրաբար
Հրատարակման վայրՎենետիկ
Հրատարակման տարեթիվ1836

Պատմություն խմբագրել

Բառարանի կազմման աշխատանքները տևել են շուրջ 50 տարի։ Լույս է տեսել 1836-1837 թվականներին[1] Վենետիկում՝ Սբ Ղազարի տպարանում, վերահրատարակվել է 1979-1981 թվականներին Երևանում (նմանահանություն)[2]։

Կոչվում է նաև «Երից Վարդապետաց Բառարան»[3]։

Բովանդակություն խմբագրել

Բառարանը կազմված է գրաբարի համաբարբառ-քարտարանի հիման վրա, որն ընդգրկում է 5-17-րդ դարերի գրաբար ձեռագիր ու տպագիր մատենագրական բոլոր հուշարձանները։ Բառապաշարի և բառիմաստների ընդգրկման ծավալով ու լիակատարությամբ գրաբարի հազվագյուտ բառարան-գանձարան է։

Գլխաբառից հետո տրված են տվյալ բառի հնչյունական տարբերակները, քերականական նշումները, ապա՝ հունարեն և լատիներեն համանշանակները։ Փոխառյալ բառերի դեպքում ներկայացված են օտար աղբյուրը, բառի ստուգաբանությունը, ապա տրված են բառիմաստի կամ իմաստների բացատրությունները, վերջում ժամանակագրական կարգով հայ մատենագրությունից բերված են համապատասխան վկայություններ՝ բառի յուրաքանչյուր իմաստը կամ իմաստային նրբերանգը, ոճական կիրառությունները, գործածության սահմաններն ու ոլորտները հաստատելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։