Խաչատուր Սյուրմելյան
Խաչատուր Սյուրմելյան (1751[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 8, 1827 կամ 1827[1], Վենետիկ, Ավստրիական կայսրություն), հայ բառարանագիր, թվաբան, տոմարագետ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1773)։
Խաչատուր Սյուրմելյան | |
---|---|
Ծնվել է | 1751[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մայիսի 8, 1827 կամ 1827[1] |
Մահվան վայր | Վենետիկ, Ավստրիական կայսրություն |
Գործունեություն
խմբագրելԼույս են տեսել Սյուրմելյանի «Համառոտ թուաբանութիւն» (1778) և «Տոմարագիտութիւն․․․» (1818) աշխատությունները։ Առաջին գրքում, որ գրված է ժամանակի աշխարհաբարով, Սյուրմելյանը քննում է թվաբանության գործողությունները, դրանք դիտում համապատասխան համակարգերի մեջ, պարզաբանում մտավարժության լրացուցիչ խնդիրներով։ «Տոմարագիտոություն»-ը օրացույցի տեսակների, տարբեր տոմարների, այս կամ այն օրը գտնելու միջոցների համեմատաբար ամբողջական ուսումնասիրություն է։ Սյուրմելյանի գրչին են պատկանում նաև «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (հատոր 1—2, 1836—1837) բառարանի (համահեղինակներ՝ Ավետիքյան Գաբրիել, Ավգերյան Մկրտիչ) Բ-Զ տառերի բառահոդվածները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 478)։ |
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.