Նոր Շահումյան (թերթ)
պարբերական
«Նոր Շահումյան», հասարակական-քաղաքական, գրական երկշաբաթաթերթ, որը հիմնադրվել է 2003 թվականին Ստեփանակերտում։ Եղել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի պաշտոնաթերթը։
Նոր Շահումյան | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 2003 |
Երկիր | ![]() |
Գրասենյակ | Ստեփանակերտ, Արցախ |
Պատմություն
խմբագրելԼույս է տեսնում 2003 թվականից Ստեփանակերտում։ Խմբագիրներ՝ Ալեքսանդր Քանանյան, Ալբերտ Ավետյան, Վահան Դանիելյան, Գայանե Բաղրամյան (2008 թվականից)։
Պարբերականը լուսաբանում է շրջանի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքը, անդրադառնում է երիտասարդության հիմնահարցերին, մեծ տեղ է հատկացնում Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացներին, տպագրում է գրական գործեր, շրջվարչակազմի հայտարարություններ։ Թերթին թղթակցում են նաև ընթերցողները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |