Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքի դպրոց (1868 թվականից՝ ժառանգավորաց վարժարան), հիմնվել է 1784 թվականին՝ Հովսեփ արքա Արղությանի նախաձեռնությամբ Վաճառական Ասատուր Աղամյանի հիմնած դպրոցի շենքն Աստրախանում։ Հայտնի է նաև Սուրբ Խաչի ժառանգավորաց գիշերօթիկ վարժարան անվամբ։ Գործել է տարրական դպրոցի ծրագլավ, պատրաստել եկեղեցու սպասավորներ։ Դասավանդվել են հայոց լեզու, թվաբանություն, վայելչագրություն, կրոն, ձեռքի աշխատանք, գյուղատնտեսությանը վերաբերող առարկաներ են։ Կից գործել են տպարան, մատենադարան, թանգարան։ 19-րդ դարի 80-ական թվականներին կրթություն են ստացել նաև աղջիկները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։