Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտ (նորվ.՝ Norges tekniske høgskole, NTH, ՆՏԻ), գիտական ինստիտուտ Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում։ Հիմնադրվել է 1910 թվականին։ Շուրջ 89 տարի գործել է որպես անկախ տեխնիկական համալսարան, այնուհետև անկախ քոլեջի կարգավիճակով միավորվել է Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանին (ՆԳՏՀ)։ 1996 թվականին, երբ համալսարանը վերակազմավորվել է, ՆԳՏՀ դադարել է գործել որպես կազմակերպչական կառույց։ ՆՏԻ նախկին բաժինները այժմ Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի շենքի հիմնական մասն են կազմում։
Տեսակ | բարձրագույն տեխնիկական կրթական հաստատություն |
---|---|
Հիմնադրված է | 1910 |
Լուծարված է | 1996 |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Տրոնհեյմ |
Կայք | ntnu.edu |
Norges tekniske høgskole Վիքիպահեստում |
Նորվեգիայի տեխնոլոգիայի ինստիտուտն ի սկզբանե եղել է պոլիտեխնիկական ինստիտուտ, որը շնորհել է ինժեների և ճարտարապետի մագիստրոսական կոչումներ։ 1992 թվականին ՆՏԻ ունեցել է 7627 մագիստրոսական և դոկտորական կոչումով ուսանողներ և 1591 աշխատակից, ավարտել են 1262 որակավորված ինժեներներ (մագիստրոս), 52 որակավորված ճարտարապետներ և 92 գիտությունների դոկտորներ։ Հաստատությանն բյուջեն կազմել է շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարի, համալսարանական ընդհանուր տարածքը՝ շուրջ 260000 քմ։
Ակադեմիական ֆակուլտետներ
խմբագրելՆՏԻ ակադեմիական կառուցվածքը նախքան Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանին միավորվելը՝
- Ճարտարապետության ֆակուլտետ՝ 5 բաժիններով
- Ձևի և գույնի ուսումնասիրություն
- Շենքի տեխնոլոգիա
- Ճարտարապետության պատմություն
- Ճարտարապետական դիզայն
- Քաղաքային և շրջանային պլանավորում
- Կիրառական երկրագիտության և մետալուրգիայի ֆակուլտետ 3 բաժիններով
- Մետալուրգիա
- Երկրաբանությունը և հանքային պաշարներ
- Նավթի տեխնոլոգիա և կիրառական երկրաֆիզիկա
- Քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետ 8 բաժիններով
- Շենքերի ու շինությունների ճարտարագիտություն
- Գեոտեխնիկական ճարտարագիտություն
- Ճանապարհային և երկաթուղային ճարտարագիտություն
- Տրանսպորտային ճարտարագիտություն
- Հիդրավլիկ և սանտեխնիկական ճարտարագիտություն
- Շինանյութերեր
- Կառուցվածքային ճարտարագիտություն
- Գեոդեզիա և ֆոտոգրամետրիա
- Էլեկտրատեխնիկայի և համակարգչային գիտության ֆակուլտետ 5 բաժիններով
- Էլեկտրական հզորության ճարտարագիտություն
- Հեռահաղորդակցություն
- Ճարտարագիտական կիբեռնետիկա
- Ֆիզիկական Էլեկտրոնիկա
- Համակարգչային համակարգեր և հեռուստաչափիչ
- Քիմիայի և քիմիական Ճարտարագիտության ֆակուլտետ 7 բաժիններով
- Անօրգանական քիմիա
- Օրգանական քիմիա
- Ֆիզիկական քիմիա
- Քիմիական ճարտարագիտություն
- Արդյունաբերական քիմիա
- Արդյունաբերական կենսաքիմիա
- Բիոտեխնոլոգիա
- Մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետ 6 բաժիններով
- Ջերմային էներգիա և հիդրոէներգետիկա
- Մեքենաշինության դիզայն և նյութեր տեխնոլոգիա
- Արտադրության և որակի ճարտարագիտություն
- Կիրառական մեխանիկա, թերմո և հոսուն դինամիկա
- Ջեռուցում և օդափոխություն
- Սառնարանային ճարտարագիտություն
- Ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ 2 բաժիններով
- Մաթեմատիկական գիտություններ
- Ֆիզիկա
- Ծովային տեխնոլոգիայի ֆակուլտետ 4 բաժիններով
- Ծովային համակարգի դիզայն
- Ծովային կառուցվածքներ
- Ծովային դիդրոդինամիկա
- Ծովային ճարտարագիտություն
- Տնտեսագիտության և արդյունաբերական կառավարման ֆակուլտետ 2 բաժիններով
- Տնտեսագիտություն
- Կազմակերպում և աշխատանքային գիտության
- Կառավարման կենտրոն
- Նորվեգիայի տեխնիկական համալսարանական գրադարան
- Տեխնոլոգիայի և ճարտարապետության ազգային ռեսուրսների գրադարան
- Վայրը՝ Տեխնիկական գլխավոր գրադարան և 6 ֆակուլտատիվ գրադարաններ կամպուսում
Գրականություն
խմբագրել- Brandt, Thomas og Ola Nordal (2010) Turbulens og tankekraft : historien om NTNU. Oslo, Pax. ISBN 978-82-530-3348-8
- Devik, Olaf (1960) N.T.H. femti år, Norges tekniske høgskoles virksomhet 1910–1960. Oslo, Teknisk Ukeblad.
- Hanisch, Tore J. og Even Lange (1985) Vitenskap for industrien : NTH - en høyskole i utvikling gjennom 75 år. Oslo, Universitetsforlaget. ISBN 82-00-07507-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտ» հոդվածին։ |