Նորմա Ստից, իսկական անուն-ազգանունը՝ Էննի Հոքինս-Թըրնր (անգլ.՝ Norma Stitz, Annie Hawkins-Turner, դեկտեմբերի 22, 1956(1956-12-22)[1], Ատլանտա), ամերիկացի ֆետիշ-մոդել[2], պոռնոդերասանուհի, կայքէջի տիրուհի, աշխարհում ամենամեծ բնական կրծքերն ունեցող կին։ Նրա բեմական կեղծանունը բառախաղ-տառախաղի արդյունք է, առաջացել է անգլերեն enormous tits բառակապակցությունից, որ նշանակում է «վիթխարի ստինքներ»։

Նորմա Ստից
անգլ.՝ Norma Stitz
Ծնվել էդեկտեմբերի 22, 1956(1956-12-22)[1] (67 տարեկան)
ԾննդավայրԱտլանտա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունպոռնոգրաֆիկ դերասան և fetish model
Պարգևներ և
մրցանակներ
Կայք106zzznormastitz.com

Կազմվածքը խմբագրել

1999 թվականի դեկտեմբերի 1-ին Նորմա Ստիցի անունը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենամեծ բնական կրծքեր և ամենամեծ չափսի կրծկալ ունեցող կնոջ։ Հետագայում՝ 2009 և 2011 թվականներին նա պահպանել է այդ տիտղոսները[3] [4] [5] [6] [7][8]:

Ըստ բրիտանական «This Morning» ամսագրի հրապարակած տվյալների՝ Նորմայի ստինքներից յուրաքանչյուրի կշիռը մոտավորապես 22,5 կիլոգրամ է[9][10][11]։ Նրա կրծկալի չափսը, եթե այդպիսիք թողարկվեին, պետք է լիներ 102ZZZ[12]:

Կենսագրություն խմբագրել

Նորման ավարտել է ԱՄՆՄասաչուսեթս նահանգի Ջեքսոն քաղաքի համալսարանը՝ սոցիալական աշխատողի որակավորումով։ Ամուսնացել է ամերիկյան օդուժի նախկին սպայի հետ, ունեցել են երկու զավակ։ 2003 թվականին այրիացել է[13]։

37 տարեկան է եղել Նորման, երբ հաղթանակ է տարել Juggs ամսագրի հայտարարած մրցույթում, որից հետո աշխատանքի է անցել մեծահասակների համար նախատեսված զվարճությունների ինդուստրիայում[8]։ 2012 թվականի հուլիսի 15-ին առաջին անգամ հայտնվել է TLC հեռուստացանցի թողարկած «Արտառոց սեքս» (Strange Sex) սերիալում[6][8][14]: Այնուհետև հանդես է եկել The Jenny Jones Show-ում[8]: Ընդհանուր առմամբ նկարահանվել է մոտավորապես 250 պոռնոգրաֆիկ ֆիլմերում, որոնց մի մասը թողարկել է իր սեփական կինոստուդիայում[6]: Նա ինքն իրեն բնորոշում է որպես fantasy model[14]: Պոռնոդերասանուհու The Amazing Norma Stitz տեսահոլովակը դրական գրախոսության է արժանացել AVN (Adult Video News) ամսագրում[14]։

2016 թվականին Նորմա Ստիցի մոմե կրկնօրինակը տեղադրվել է վիետնամական Հա Լոնգ քաղաքի մոմարձանների նորաբաց թանգարանում[15], իսկ երկու տարի անց նրա անունը ներառվել է փառքի սրահում[16]։

Ֆիլմերի ընտրանի խմբագրել

  • Amazing Norma Stitz (2002)
  • Big Tits Curvy Asses 4 (2008)
  • Good Girl Bad Girl (2006)
  • Meeting Norma Stitz (2006)
  • Norma Squirtz Karl (2006)
  • Norma Stitz and Ms. L (2006)

Պարգևներ խմբագրել

  • 1999 — Գինեսի ռեկորդների գիրք — հավաստագիր՝ տրված աշխարհում ամենամեծ բնական կրծքեր ունեցողին
  • 2003 — AVN Awards — Adult Video Nudes Award (The Amazing Norma Stitz).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «The Amazing Norma Stitz». Adult Video News (review) (անգլերեն). 2002 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  3. Castillo, Stephanie (2015 թ․ դեկտեմբերի 17). «The average bra size in America, plus 4 other breast size facts you may not have known». Medical Daily (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Largest natural breasts». Guinness World Records (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  5. Karlson, Kevin; McKenzie, Pete (2012 թ․ հուլիսի 12). «The woman with the world's largest natural breasts: bra size 102 ZZZ!». CBS Radio WZLX (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  6. 6,0 6,1 6,2 «World's largest breasts: woman with 102ZZZ cup size on TLC's 'Strange Sex'». TV. HuffPost (անգլերեն). Updated 10 September 2012. 2012 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  7. Le, Pha (2016 թ․ ապրիլի 8). «Vietnam's largest wax museum opens in Ha Long». VietNamNet Bridge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Manuel-Logan, Ruth (2012). «Sister has world's largest natural breasts on TLC's 'Strange Sex'». News One (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  9. Madison, Jillian (2009 թ․ մայիսի 16). «World's Biggest Boobs (Guinness Book Record Holder)». pophangover.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  10. Pittam, Nicola (2009 թ․ մայիսի 23). «Meet the woman with the biggest breasts in the world. Norma Stitz (no kidding)». Daily Mirror. Լոնդոն: Trinity Mirror. ISSN 9975-9950. OCLC 223228477. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  11. «World's largest natural breasts - Norma Stitz». itv.com. 2011 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  12. «World's Largest Breasts: Woman With 102ZZZ Cup Size On TLC's 'Strange Sex'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  13. «'Every day I am taunted by strangers': Woman with world's largest natural breasts on bullying she has suffered since childhood». dailymail.co.uk. 2011 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  14. 14,0 14,1 14,2 Nelson, Sara C. (2012 թ․ հուլիսի 13). «Norma Stitz, Annie Hawkins-Turner, 102ZZZ breasts each weigh more than a four-year-old child». HuffPost (անգլերեն). Updated 14 January 2015. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  15. Snow, Aurora (2015 թ․ մայիսի 9). «The Plight of the Over 50 Porn Star: Why Age Is Just a Number». The Daily Beast. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  16. «2018 Winners». Jan 22nd 2019 Las Vegas, Nv (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել