Նորման Ֆերքլո, (1941[1][2][3][…], Լանկաստեր, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Լանկաստեր համալսարանի լեզվաբանության պրոֆեսոր։ Նա հանդիսանում է քննադատական դիսկուրս վերլուծության հիմնադիրներից մեկը։ Քննադատական դիսկուրս վերլուծությունը անդրադառնում է նրան, թե ինչպես է ուժը կիրառվում լեզվի միջոցով։ Այս մոտեցումը ուսումնասիրում է տրամասությունը՝ դրա մեջ ներառելով տեքստ, խոսք, տեսանյութ և պրակտիկաներ։

Նորման Ֆերքլո
Ծնվել է1941[1][2][3][…]
Լանկաստեր, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Բնակության վայր(եր)Լանկաստեր
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լանկաստերի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4][1]
Կայքlancaster.ac.uk/linguistics/about/people/norman-fairclough

Տրամասութային քննադատական վերլուծություն խմբագրել

Ֆերքլոյի ուսումնասիրության գիծը կոչվում է նաև տեքստին կողմնորոշված տրամասութային վերլուծություն՝ տարանջատելու այն փիլիսոփայական այն մոտեցումներից, որոնք չեն կիրառում լեզվաբանական մեթոդաբանություն։ Այն հատկապես վերաբերում է ֆորմալ լեզվաբանական տեքստային բնութագրիչների, սոցիոլինգվիստիկայի խոսքային ժանրերի, ֆորմալ սոցիոլոգիական պրակտիկաների փոխադարձ ազդեցություններին։ Այսպիսով նա հետաքրքրված է թե ինչպես են սոցիալական պրակտիկաները ձևավորվում դիսկուրսի միջոցով, և թե դիսկուրսի վրա սոցիալական պրակտիկաների ազդեցություններով։

«Լեզուն և ուժը» աշխատությունը (1989 թ., վերանայված 3-րդ հրապարակման մեջ՝ 2014 թ.)ուսումնասիրում է լեզվի, սոցիալական պրակտիկաների և ավելի «լայն» քաղաքական և սոցիալական կառուցվածքների վերածածկները։ Գրքում Ֆերքլոն զարգացնում է սինթետիկ պերսոնալիզացիայի կոնցեպտը՝ հիմնավորելու զանգվածային դիսկուրս երևույթների ուղիղ կոնտակտը անհատ ունկնդրի հետ։ Զանգվածային դիսկուրսի օրնակներ են գովազդը, մարքեթինգը, քաղաքական և մեդիա դիսկուրսները։ Սա դիտարկվում է որպես ավելի լայն գործընթացի՝ դիսկուրսի տեխնոլոգիականացման մի մաս, որին նպաստում են հաղորդակցության ոլորտում արհեստավարժ տեխնիկական զարգացումները։ Այս զարգացումներին են պատկանում ինտոնացիայի ձևաչափերը, տեքստի գրաֆիկական ձևավորումը, կամ պրոքսեմիկ տվյալները։

Ազդեցություններ խմբագրել

Ֆերքլոյի տեսությունների վրա ազդեցություն են ունեցել Միխայիլ Բախտինը և Միխաել Հոլլիդեյը լեզվաբանության մեջ, ինչպես նաև գաղափարական ազդեցություն են ունեցել Անտոնիո Գրամշին, Լուի Ալտուսսերը, Միշել Ֆուկոն, Պիեր Բուրդյոն սոցիոլոգիայում։

Հրապարակումներ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Ֆերքլո, Նորման (1989)։ Լեզու և ուժ: London: Longman.
  • Ֆերքլո, Նորման (1992)։ Տրամասություն և սոցիալական փոփոխություն: Cambridge: Polity Press.
  • Ֆերքլո, Նորման (1995)։ Մեդիա տրամասություն: London: Edward Arnold.
  • Ֆերքլո, Նորման (1995)։ Քննադատական տրամասութային վերլուծություն: Boston: Addison Wesley.
  • Չաուլիարակի, Լիլի և Ֆերքլո, Նորման (1999). Տրամասությունը ուշ մոդեռն ժամանակաշրջանում. վերաիմաստավորելով քննադատական տրամասութային վերլուծությունը: Edinburgh: Edinburgh University Press.
  • Ֆերքլո, Նորման (2000)։ Նոր աշխատուժ, նոր լեզու՞: London: Routledge.
  • Ֆերքլո, Նորման (2003)։ Վերլուծելով դիսկուրսը. Տեքստի վերլուծություն սոցիալական հետազոտությունների համար: London: Routledge.
  • Ֆերքլո, Նորման (2006)։ Լեզուն և գլոբալիզացիան: London: Routledge.
  • Ֆերքլո, Նորման (2007)։ Տրամասությունը և ժամանակակից սոցիալական փոփոխությունը: Bern.

Ամսագրային հոդվածներ խմբագրել

  • Ֆերքլո, Նորման (1985)։ Տրամասութային վերլուծության քննադատական նկարագրողական նպատակները։ Journal of Pragmatics 9: 739–763.
  • Ֆերքլո, Նորման (1992)։ Տրամասություն և տեքստ։ Լեզվաբանական ինտետեքստուալ վերլուծություն տրամասութային վերլուծության շրջանակներում։ Discourse & Society 3(2)։ 193–217.
  • Ֆերքլո, Նորման (1993)։ Քննադատական տրամասութային վերլուծություն և հանրային տրամասության Շուկայականացում։ Discourse & Society 4(2)։ 133–168.
  • Ֆերքլո, Նորման (1996)։ Պատասխան Հենրի Ուիդդոսոնի 'Տրամասութային վերլուծություն. Քննադատական հայացք'։ Language & Literature 5(1)։ 49–56.
  • Ֆերքլո, Նորման (1996)։ Հռետորաբանական և քննադատական տրամասութային վերլուծություն։ Պատասխան Տիտուս Էնսինքին և Քրիստով Սոուերին։ Current Issues in Language & Society 3(3)։ 286–289.
  • Ֆերքլո, Նորման (1999)։ Գլոբալ կապիտալիզմ և լեզվի քննադատական իրազեկվածություն։ Language Awareness 8(2)։ 71–83. Available: <http://www.multilingual-matters.net/la/008/la0080071.htm>.
  • Ֆերքլո, Նորման (2000)։ Տրամասություն, Սոցիալական տեսություն և սոցիալական հետազոտություն։Journal of Sociolinguistics 4(2)։ 163–195.
  • Ֆերքլո, Նորման (2000)։ Պատասխան Կարտերին և Սիլիին։ Journal of Sociolinguistics 4(1)։ 25–29.
  • Ֆերքլո, Նորման (2001)։ Տրամասության դիալեկտիկան։ Textus 14(2)։ 3–10. [Online]. Available (£6.00)։ <http://www.tilgher.it/textusart_fairclough.html>. [12 June 2002].
  • Ֆերքլո, Նորման (2002)։ Լեզուն նոր կապիտալիզմում։ Discourse & Society 13(2)։ 163–166.
  • Ֆերքլո, Նորման (2003)։ 'Քաղաքական կոռեկտություն'. Մշակույթի քաղաքականությունը և լեզուն։ Discourse & Society 14(1)։ 17–28.
  • Ֆերքլո, Նորման (2003)։ Փենիքուկի քննադատական կիրառական լեզվաբանության վերանայում։ Discourse & Society 14(6)։ 805–808.
  • Ֆերքլո, Նորման, Գրահամ, Ֆիլ, Լեմկե, Ջայ & Ուոդակ, Րութ (2004). Ներածություն. Critical Discourse Studies 1(1)։ 1–7.
  • Ֆերքլո, Նորման (2005)։ Պերիֆերային Տեսլական. Տրամասութային վերլուծությունը կազմակերպությունների ուսումնասիրությունում. Քննադատական ռեալիզմի դեպք Organization Studies (Sage Publications Inc.) 26(6)։ 915–939.

Ծանոթագրություններ խմբագրել