Նորա Գուլբրանդսեն (նորվ.՝ Nora Gulbrandsen, դեկտեմբերի 29, 1894(1894-12-29) կամ նոյեմբերի 29, 1894(1894-11-29)[1], Օսլո, Նորվեգիա - փետրվարի 14, 1978(1978-02-14) կամ փետրվարի 14, 1974(1974-02-14)[1], Օսլո, Նորվեգիա), ճենապակու և կերամիկայի բնագավառներում աշխատող նորվեգացի դիզայներ[2]։

Նորա Գուլբրանդսեն
Ծնվել էդեկտեմբերի 29, 1894(1894-12-29) կամ նոյեմբերի 29, 1894(1894-11-29)[1]
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Մահացել էփետրվարի 14, 1978(1978-02-14) (83 տարեկան) կամ փետրվարի 14, 1974(1974-02-14)[1] (79 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՆորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա
Մասնագիտությունխեցեգործ, նկարչուհի և porcelain painter
ԱմուսինՕտտո Առնոլդ Դելֆին Ամունդսեն[1]
 Nora Guldbrandsen Վիքիպահեստում
Նորա Գուլբրանդսենի նախագծած սրճամանը, արտադրվել է Porsgrunds Porselænsfabrik-ում

Կենսագրություն խմբագրել

Նորա Գուլբրանդսենը ծնվել է Քրիստիանիայում (այժմ՝ Օսլո)՝ Աքսել Յուլիուս Հանսենի և Աննա Սոֆի Լունդի ընտանիքում։ 1917-1922 թվականներին ամուսնացած է եղել մեծածախ առևտրական Կառլ Սիգլեր Գուլբրանդսենի (1892-1976) հետ։ 1943 թվականին Նորան ամուսնացել է ինժեներ և տոհմաբան Օտտո Դելֆին Ամունդսենի հետ[3][4]։

1923-1927 թվականներին սովորել է Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ակադեմիայում (Statens Håndverks- og Kunstindustriskole), որն ավարտելուց հետո որպես դիզայներ աշխատել է Պորսգրունի ճենապակու գործարանում։ 1928-1946 թվականներին եղել է Պորսգրունի գործարանի գեղարվեստական ղեկավար, 1928-1940 թվականներին գործարանի համար նախագծել է մի քանի ճենապակյա հավաքածուներ, որոնք լավ ընդունելության են արժանացել։ 1946 թվականից Օսլոյում կերամիկայի արտադրամաս է ունեցել[3][5]։

Պորսգրունում աշխատելու ընթացքում Գուլբրենսենը նախագծել է մոտավորապես 300 տարբեր նմուշներ և մոդելներ։ Ոգեշնչվել է ար-դեկո ոճով և կուբիստական ուղղությամբ։ Գուլբրանդսենի աշխատանքների ընտրյալ հավաքածուն ցուցադրվում է Պորսգրունի քաղաքային թանգարանում (Porselensmuseet)[6]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  2. Godal, Anne Marit (ed.). «Nora Gulbrandsen». Store norske leksikon (Norwegian). Oslo: Norsk nettleksikon. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Bendtzen, Steen Ory. «Nora Gulbrandsen». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Jon Gunnar Arntzen. «Otto Delphin Amundsen». Store norske leksikon. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. Randi Gaustad. «Nora Gulbrandsen». Norsk kunstnerleksikon. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. «Porselensmuseet». Telemark Museum. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել